Իտալիայի ոստիկանության նախկին պետ Ջաննի Դե Ջեննարոն, որն անցնում էր հայտնի դատախազ Պաոլո Բորսելինոյի սպանության հետաքննությանը խոչընդոտելու ենթադրյալ փորձերի գործով, 78 տարեկանում ինքնասպան է եղել, շաբաթ օրը հայտնել է կատարվածի հանգամանքներին ծանոթ աղբյուրը։ Դե Ջեննարոյին մահացած են հայտնաբերել Տոսկանայում գտնվող նրա առանձնատանն այն բանից հետո, երբ հարազատները, չկարողանալով կապ հաստատել նրա հետ, անհանգստացել են։ Ansa գործակալության տվյալներով, Գրոսետո նահանգի դատախազությունը հետաքննություն է սկսել՝ ինքնասպանության հասցնելու կասկածանքով։ Քննիչները հայտնաբերել են...