Հունաստանի ոստիկանությունն առգրավել է 35 նկար, որոնք փորձագետը կեղծ է ճանաչել, հայտնում է Kathimerini-ն։ Քննության վարկածով, կասկածյալները փորձել են դրանք վաճառել որպես հույն և օտարերկրյա հայտնի նկարիչների բնօրինակ աշխատանքներ՝ ընդհանուր 1,7 մլն եվրոյով։ Շաբաթ օրը Աթենքում ձերբակալել են 44-ամյա մի տղամարդու։ Երկրորդ կասկածյալը՝ 49-ամյա ուղղափառ վարդապետը, որը, լրատվամիջոցների հաղորդմամբ, ծառայում է ԱՄՆ նահանգներից մեկում, դեռ հետախուզվում է։ Ոստիկանության տվյալներով, հոգևորականը նկարների վաճառքը կազմակերպել է խոշոր առցանց հարթակի միջոցով՝ օգտագործելով...