Ռուսաստանի փոխվարչապետ Մարատ Խուսնուլինը հայտնել է Ղրիմի կամրջի վերականգնման նախապատրաստական աշխատանքների մեկնարկի մասին, տեղեկացնում է «Коммерсантъ»-ը։ Նրա հաղորդմամբ, մասնագետները որոշել են աշխատանքների կարգը, ձևավորել նախագծողների և շինարարների թիմեր և համագործակցություն հաստատել շինանյութերի մատակարարների հետ։ Ավելի վաղ Ռուսաստանի իշխանությունները դիտարկում էին կառույցի վերականգնման երկու տարբերակ։ Այժմ տեխնիկական լուծումները համաձայնեցված են, իսկ առաջիկա աշխատանքները բաժանված են փուլերի։ Նախապատրաստական աշխատանքներն իրականացվում են ամեն օր, իր Telegram-ալիքում...