«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի սահմանների պահպանության համակարգում առաջիկայում լուրջ փոփոխություններ են նախատեսվում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսել է քննարկումներ Սահմանապահ ծառայության վերափոխման շուրջ, ընդ որում՝ հարցը միայն ծառայության տեխնիկական կարողությունների զարգացումը չէ։ Խոսքը Հայաստանի պետական սահմանների ամբողջական վերահսկողությունը հայկական ուժերին փոխանցելու, սահմանապահ համակարգի կառուցվածքը փոխելու և միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու մասին է։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ Սահմանապահ ծառայության վերափոխման հարցով...