Ռուսաստանը նախատեսում է ավելացնել վառելիքի ներմուծումը՝ Ուկրաինայի հարձակումների հետևանքով նավթավերամշակման գործարանների աշխատանքի խափանումները փոխհատուցելու համար, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը՝ ընդունելով, որ երկրի ներքին շուկայում վառելիքի պակաս կա, որը սպառողները դեռ չեն զգում։ «Պակաս կա, բայց այն դեռ չի զգացվում», — ասել է Նովակը «Вести» լրատվական ծառայության լրագրող Պավել Զարուբինին տված մեկնաբանությունում։ Փոխվարչապետի հաղորդմամբ, իշխանությունները մտադիր են ավելացնել վառելիքի մատակարարումները թե՛ մերձավոր, թե՛ հեռավոր արտերկրից, ինչպես...