Ում հարեմն է ավելի մեծ․ արևելյան ու աֆրիկյան միապետերն ու նրանց բազմաթիվ կանայք
Արևմուտքում բազմակնության գաղափարը իրապես «վայրենի» է թվում շատերին, մինչդեռ արևելյան ու աֆրիկյան մի շարք երկրներում բազմակնությունը թույլատրված է օրենքով։
Իսկ ինչպե՞ս են դասավորվում այս երկրների առաջնորդների բազմաթիվ կանանց ճակատագրերը․ փորձենք պարզել woman.ru-ի անդրադարձի միջոցով։
Միացյալ Արաբական Էմիրությունների վարչապետ ու փոխնախագահ Մոհամմեդ իբն Ռաշիդ Ալ Մակթումը սովորաբար իր անձնական կյանքի մանրամասները նախընտրում է գաղտնի պահել։
Թեև հայտնի է, որ վերջինս 6 կին ունի, սակայն հասարակական լայն զանգվածներին հայտնի են երկուսը, իսկ պարբերաբար տեսնում են միայն մեկին։
Առաջին անգամ Մոհամմեդն ամուսնացել է 1979 թվականին, երբ վերջինս 30 տարեկան էր, իսկ հարսնացուն՝ ընդամենը 17։ Մոհամմադի կինը դարձավ Հինֆ բընթ Մակթում բեն Յումե Ալ Մակթումը, որը նաև նրա զարմուհին է։
Շեյհա Հինդը համարվում է Մոհամմադի «գլխավոր» կինը․ նա ապրում է պալատում և ամուսնուն հասարակական միջոցառումներին գրեթե չի ուղեկցում։
Մոհամմադի «փոքր» կանանց մասին քիչ բան է հայտնի։ Պետական գործիչը հրապարակայնացնում է իր հարաբերությունները իր կանանցից միայն մեկի՝ արքայադուստր Հայա բընթ ալ Հուսեյնի հետ, ով նաև հանդիսանում է Հորդանանի թագավորի փոքր քույրը։
Իր սիրելի կնոջը Մոհամմադը ոչ մի հարցում չի մերժում․ Հայան սիրում է հագնվել եվրոպական ոճի հագուստ, սիրում է զբաղվել ձիավարությամբ և նույնիսկ մասնակցել է Օլիմպիական խաղերի։ Բացի այդ, նա հանդիսանում է ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան, ինչպես նաև հոդվածներ է գրում։
Շեյխ Մոհամմադն ընդհանուր առմամբ ունի 23 ժառանգորդ՝ 9 որդի և 14 աղջիկ։
Սվազիլենդի արքա Մսվաթի Երրորդը, ով ունի 14 կին, կարծես թե փորձում է ետ չմնալ իր հորից՝ Սոբուզի Երկրորդ թագավորից, ով ունեցել է 70 կին։
Մսվաթիի «հարեմը» նույնպես ժամանակ առ ժամանակ «թարմացվում է»։ Միապետը իր համար հարսնացուներ է ընտրում ամենամյա փառատոնի ժամանակ, որն անցկացվում է ամռան վերջին կամ աշնան սկզբին։ Տոնական փառատոնին մասնակցում են մի քանի հազար աղջիկներ, որոնցից միայն մեկը կարող է դառնալ երկրի հերթական ապագա թագուհին։
Հետաքրքրական է, որ Մսավաթիի առաջին երկու կանանց ընտրել է երկրի Ազգային խորհուրդը։
Սվազիլենդի թագավորի վերջին կինը 18-ամյա Մաշվաման է, որը ստիպված եղավ թողնել ուսումն ամուսնության համար։ Հայտնի է, որ աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկի թագուհիները բավականին բարեկեցիկ կյանք են վարում ու հաճախ են միասին ճանապարհորդում՝ արտասահմանյան գնումներ կատարելու նպատակով։
Բահրեյնի արքա Համադ բեն Իսա ալ-Խալիֆան նույնպես ետ չի մնում մյուս արևելյան միապետերից ու հասցրել է ամուսնանալ 4 անգամ։
Չնայած կանանց քանակին՝ նրանցից ամենասիրելին շարունակում է մնալ առաջին կինը՝ Սաբիկա բընթ Իբրահիմ ալ Խալիֆան, ով միաժամանակ նաև արքային զարմուհի է։
Վերջինս Համադ բեն Իսա ալ-Խալիֆայի հետ ամուսնացել է դեռ 50 տարի առաջ։
Շեյհան ակտիվ մասնակցություն է ցուցաբերում երկրի քաղաքական կյանքում, պայքարում է Բահրեյնում կանանց իրավունքների ընդլայնման համար, ինչպես նաև ղեկավարում է մի քանի բարեգործական ընկերություն։
Սաբիկան ունեցել է մեկ դուստր և երեք որդի, նրանցից ավագը գահաժառանգ է։
Թագավորի մյուս երեք կանայք հիմնականում է տնայն տնտեսուհիների դերում են և այդքան էլ չեն երևում հանրայն վայրերում։
Կենտրոնա-աֆրիկյան կայսրության առաջնորդ Ժան Բեդել Բոկասան 20-րդ դարի ամենահայտնի բռնապետերից է։ Նա հայտնի է եղել իր առաձնակի դաժանությամբ այլախոհների ու թշնամիների հանդեպ։ Իհարկե, ժամանակ առ ժամանակ վերջինս «փափկում էր» և, բնականաբար, կանանց ազդեցության տակ։
Բռնապետի միայն պաշտոնական կանանց թիվը հասնում էր 19, իսկ նրա սիրուհիների քանակը բարդ է հաշվարկել․ նրանց թվում եղել են գերմանուհիներ, չինուհիներ, կամերունցիներ, շվեդուհիներ և այլք․․․
Առաջին անգամ Բոկասսան ամուսնացել է Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջում, երբ սիրահարվեց Աննետ անունով բելգիացի կնոջ։
Հայտնի չէ, թե ինչպես ավարտվեցին նրանց հարաբերությունները, սակայն 1949-ին կայսրն արդեն ուներ նոր կին, ում անունը Մարգարիտա էր։ Մարգարիտան մահացավ որդի ունենալուց կարճ ժամանակ անց, սակայն Բոկասսան այդ ժամանակ արդեն հետաքրքրված էր այլ՝ վիետնամական ծագմամբ կնոջով։
Ասում են, թե բռնապետի առաջին իրական սերը Չադից 15-ամյա Եկատերինան էր, ով դարձավ նրա ամբողջ կյանքի ուղեկիցը։ Ու թեև Բոկասսան շատ էր սիրում կնոջը, բայց չէր էլ կարողանում անտարբեր անցնել մյուսների նկատմամբ ու հասցրել Եկատերինայից հետո ունենալ ևս 11 կին։
Սաուդյան Արաբիայի նախկին թագավոր Աբդալլա իբն Աբդուլ Ազիզ ալ Սաուդը ունեցել է 30 կին։ Թեև վերջինս շատ հավատացյալ մարդ էր և Ղուրանի պատգմաբը չխախտելու նպատակով երբևէ միաժամանակ չի ունեցել 4 կնոջից ավելի։ Հերթական ամուսնությունից առաջ թագավորը խզում էր ամուսնական կապերը սիրելի կանանցից մեկի հետ։ Թեև այդ կանայք շարունակում էին ապրել նրա պալատում և օգտվել մի շարք արտոնություններից։