Добавить новость
smi24.net
World News in Armenian
Май
2018

Նոյերը կխաղա Գերմանիայի հավաքականի առաջիկա խաղին

0

«Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը վերականգնվել է վնասվածքից:

 

32-ամյա դարպասապահը կմասնակցի Գերմանիայի և Ավստրիայի հավաքականների միջև ընկերական հանդիպմանը, որը տեղի կունենա հունիսի 2-ին, գրում է «Reuters»-ը:

 

Նոյերը վնասվածք էր ստացել 2017 թվականի սեպտեմբերին և դեռևս ոչ մի պաշտոնական խաղի չի մասնակցել:

 

Որոշ ժամանակ առաջ Նոյերը մասնակցել էր Իտալիայի և Գերմանիայի երիտասարդական հավաքականների միջև տեղի ունեցած ստուգողական խաղին: 

 

«Եթե ամեն ինչ լավ ընթանա, Նոյերը կխաղա շաբաթ օրը: Սա խաղ է, որը պետք է նրան: Նա 100 տոկոսով վերականգնվել է վնասվածքից և որոշակի պրակտիկայի կարիք ունի»,- ասել է Գերմանիայի հավաքականի դարպասապահների մարզիչը:















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *