Այսօր, հուլիսի 8-ին, սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Սևանի բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ սուր-կտրող-ծակող առարկայից ստացած հարվածից իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով կարճ ժամանակ անց վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գեղամավան գյուղի բնակիչ, 56-ամյա Հուսիկ Զաքարյանն …