Добавить новость
smi24.net
World News in Armenian
Июль
2018

Բրազիլիայում չեղարկվել է երկրի նախկին նախագահին ազատ արձակելու մասին որոշումը

0

Բրազիլիայի դաշնային դատավոր Ժոան Դեպրու Ժեբրանը չեղարկել է իր գործընկերոջ՝ Պորտու Ալեգրի քաղաքի դատավոր Ռոժերիո Ֆավրետոյի՝ երկրի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա Դա Սիլվային ազատ արձակելու մասին որոշումը: Այս մասին հայտնում է Globo հեռուստաալիքը:

Աղբյուրի հաղորդամբ՝ Ժեբրանը փաստաթուղթ է ստորագրել, որի համաձայն բանտային ղեկավարությունը «պետք է ձեռնպահ մնա Լուիս Ինասիու Լուլա Դա Սիլվային ազատազրկելու մասին դատական որոշումը փոփոխելուն ուղղված ցանկացած գործողություններից»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Պորտու Ալեգրի քաղաքի դատարանը որոշել էր ազատ արձակել երկրի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա Դա Սիլվային, որն ազատազրկման էր դատապարտվել կոռուպցիայի գործով:

Հայտնի է, որ ապրիլին Լուլան տեղափոխվել է Կուրիտիբա քաղաք, որտեղ և բանտ է նստել կոռուպցիայի գործով: Հունվարին նա դատապարտվել էր 12 տարի 1 ամիս ժամկետով ազատազրկման:















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *