Добавить новость
smi24.net
World News in Armenian
Июль
2018

Սլովենուհին եզակի կախազարդեր է պատրաստում ծովախեցիներից ու ավազից (լուսանկարներ)

0

Մեր օրերում բարդ է զարմացնել մարդկանց զարդերով. շուկան այնպիսի ապրանքներ է առաջարկում, որոնք բավարարում են սպառողների պահանջներն ու հետաքրքրությունները:

Սակայն երբեմն սովորական ձեռագործ զարդերը՝ ականջօղերը, ապարանջանները, կախազարդերն ու մատանիները, ավելի պահանջված են, քան խանութներում առաջարկվող թանկ զարդերը:

Այսպես, 18-ամյա սլովենուհի Մարինան այնպիսի կախազարդեր է պատրաստում, որոնք աչքի են ընկնում իրենց նրբությամբ ու անկրկնելիությամբ: Նա հիմնականում ծովախեցիներ, ավազ և ջուր է օգտագործում:

Մարինայի խոսքով՝ ինքն արդեն չորս տարի զբաղվում է զարդերի պատրաստմամբ ու վաճառքով. նա արդեն ավելի քան հինգ հազար զարդ է վաճառել՝ ուղարկելով դրանք 60 երկիր:

«Ես զարդեր եմ պատրաստում այն նյութերով, որոնք գտնում եմ իմ տան մոտակայքում՝ լողափում, ու մինչ օրս հավաքում և օգտագործում եմ դրանք», - պատմել է աղջիկը՝ հավելելով, որ ինքը պատրաստվում է շարունակել զբաղվել իր սիրելի աշխատանքով ու կատարելագործվել:















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *