Добавить новость
smi24.net
World News in Armenian
Июль
2018

Ուրվականների քաղաքը․ ԱՄՆ-ում վաճառվել է լքված քաղաքը, որը 19-րդ դարի վերջին համարվել է ամենավտանգավոր վայրերից մեկը (լուսանկարներ)

0

Սերրո Գորդոն լքյալ քաղաք է, որը գտնվում է Լոս Անջելեսից 200 մղոն դեպի հյուսիս։ Դեռևս 1870-ականներին այն համարվում էր տարածքի ամենավտանգավոր վայրերից մեկը։ Ասում են, որ այստեղ շաբաթական միջինը մեկ սպանություն էր տեղի ունենում։

Ինչպես գրում է life.ru-ն, այժմ քաղաքում մնացած դատարկ շինությունները վկայում են քաղաքի ոչ այնքան երջանիկ անցյալի մասին՝ ամեն տեղ պատերին նկատելի են փամփուշտների ու արյան հետքեր։

Սակայն որքան էլ տարօրինակ հնչի՝ գտնվեցին մարդիկ, որոնք ցանկություն հայտնեցին գնել այս խորհրդավոր, լքված ու վախեցնող տարածքը։ Նոր տերերը մտադիր են մեծ գումարներ ներդնել ոչ թե քաղաքը վերակառուցելու, այլ դրա դիմագիծը պահպանելու համար։ 

Այստեղ մնացած 22 շինությունների ցանկում են տեղի եկեղեցին, հյուրանոց, խանութ, թանգարան և այլ շենքեր։ Հայտնի է, որ ժամանակին այստեղ մեծ քանակությամբ թանկարժեք հանածոներ են հայթայթել, մասնավորապես՝ արծաթ։ Շատերը պնդում են, որ քաղաքում անգամ ուրվականների են նկատել։
 
Դատարկ քաղաքի նոր սեփականատերերը նախատեսում են այստեղ կառուցել նոր հյուրանոց, ռեստորան, երաժշտական ստուդիա և թատրոն, որպեսզի մարդիկ կարողանան վայելել ամերիկյան պատմությունը։















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *