Добавить новость
smi24.net
World News in Armenian
Июль
2018

Գերմանացիներն ավելի շատ վստահում են Մակրոնին, քան Մերկելին․ հարցում

0

Գերմանացիներն ավելի շատ վստահում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, քան Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, այս մասին պարզ է դարձել Kantar Emnid ինստիտուտի անցկացրած հարցման արդյունքում, գրում է գերմանական Deutsche Welle-ն։

Հարցմանը մասնակցած Գերմանիայի քաղաքացիների 55 տոկոսը նշել է, որ վստահում է Մակրոնին, մինչդեռ Մերկելի հանդեպ վստահություն է հայտնել հարցվածների 51 տոկոսը։ Իսկ չի վստահում Մերկելին հարցվածների 45 տոկոսը։

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցին վստահությամբ է մոտենում գերմանացիների միայն 24 տոկոսը։

Ինչ կապված է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ նրան վստահում է գերմանացիների միայն 18 տոկոսը, չի վստահում 75 տոկոսը։

Սակայն դա ավելի հուսադրող արդյունք է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համեմատ, ում չի վստահում գերմանացիների 92 տոկոսը, հարցվածների միայն 5 տոկոսն է նշել, որ վստահում է ԱՄՆ առաջնորդին։















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *