Добавить новость
smi24.net
World News in Armenian
Июль
2018

Գարեթ Բեյլի հարսանիքը հետաձգվել է

0

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը և իր հարսնացու Էմմա Ռիս-Ջոնսը հետաձգել են հարսանիքը, որը պետք է տեղի ունենար այս ամռանը:

 

Ինչպես տեղեկացնում է «The Sun»-ը, 29-ամյա ուելսցին և իր 26-ամյա ընկերուհին որոշել էին այս ամռանը հարսանեկան արարողություն իրականացնել իտալական ամրոցներից մեկում: Սակայն զույգը որոշել է անորոշ ժամանակով հետաձգել հարսանիքը ընտանեկան խնդիրների պատճառով: Հարցն այն է, որ Էմման և իր հայրը լավ հարաբերությունների մեջ չեն: Բեյլի հարսնացուի հայրը նախկին դատապարտյալ է:

 

Նշվում է, որ վատ հարաբերությունների պատճառն այն է, որ Էմմայի հայրը ազատության դուրս գալուց անմիջապես հետո մեկնել է ԱՄՆ և սկսել է ապրել երիտասարդ ռուս կնոջ հետ: Բեյլի հարսնացուի հայրը դատապարտվել է խոշոր չափի խաբեության համար:















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *