Կանադայում վիճակախաղի տոմսերի երկու գնորդ 35 միլիոն դոլար է շահել
Կանադայում երկու մարդ, ովքեր վիճակախաղի տոմսեր են գնել Օնտարիոյում և Քվեբեկում, ընդհանուր 35 միլիոն դոլար են շահել Lotto Max վիճակախաղով, հայտնում է ctvnews.ca-ն:
Նրանցից յուրաքանչյուրը կստանա 17,6 միլիոնական դոլար:
Ինչպես հաղորդվում է վիճակախաղի կազմակերպիչ ընկերության կայքում, Lotto Max-ի հաջորդ խաղարկությունը կայանալու է օգոստոսի 3-ին: Այդ ժամանակ խաղարկվելու է 10 միլիոն դոլար:
