Добавить новость
smi24.net
World News in Armenian
Август
2018

Իսպանիայում խեղդվող կնոջը փրկել են անօդաչուի օգնությամբ (տեսանյութ)

0

Իսպանիայի լողափերից մեկում հանգստացող կինը, հայտնվելով ծովի ալիքների հորձանուտում, չափազանց շատ է հեռացել ափից, որից հետո նրան հաջողվել է փրկել անօդաչու թռչող սարքի օգնությամբ:

Ինչպես գրում է РИА Новости-ն, փրկարարական գործողությունների կադրերը ֆիքսել է անօդաչուին ամրացված տեսախցիկը:

Հաղորդվում է, որ միջադեպը տեղի ունեցել տեղի է ունեցել իսպանական Սագունտո քաղաքի մոտակայքում՝ Միջերկրական ծովի ափին: Ինքնուրույն ափ վերադառնալ չկարողացող կնոջն օգնելու համար փրկարարներն անօդաչու թռչող սարք են կիրառել: Անօդաչուի գործարկման օպերատորն այն ուղարկել է խեղդվող կնոջ մոտ՝ կնոջն ու նրան օգնող մարդկանց մոտ անօդաչուի օգնությամբ փրկարարական բաճկոն է ուղարկել:

Դրա շնորհիվ կինը կարողացել է ջրի երեսին մնալ, քանի դեռ փրկարարները չէին հասել իր մոտ:  















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *