Добавить новость
smi24.net
World News in Armenian
Август
2018

«Երկաթյա» երկնքով մոլորակ է հայտնաբերվել

0

Գիտնականների միջազգային խումբը էկզոմոլորակ է հայտնաբերել՝ մթնոլորտում երկաթի բարձր պարունակությամբ:

KELT-9b անվանումն ստացած գազային հսկան ծնողական աստղին մոտ գտնվելու պատճառով չափազանց բարձր ջերմաստիճան ունի, որը թույլ է տալիս գոլորշիացնել մետաղը:

Ինչպես ներկայացնում է Lenta.ru-ն՝ հղում անելով գիտական աղբյուրին, հայտնի է, որ Երկրից 620 լուսային տարի հեռավորությամբ գտնվող KELT-9b էկզոմոլորակի ջերմաստիճանը հասնում է 4300 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի (Արևի մակերեսին ջերմաստիճանը հասնում է շուրջ 6000 աստիճանի՝ Ցելսիուսի): 

Մոլորակը ծնողական աստղի շուրջը պտտվում է շուրջ 36 ժամում, ինչը պայմանավորված է երկու մարմինների միջև ոչ մեծ հեռավորությամբ: Հայտնի է, որ մոլորակի մթնոլորտը հիմնականում կազմված է ջրածնից:















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *