Գիտնականները պարզել են՝ ով է հուղարկավորված եղել Ալեքսանդրիայում հայտնաբերված սև սարկոֆագում
Եգիպտական Ալեքսանդրիա քաղաքում հայտնաբերված սև սարկոֆագի մնացորդներն ուսումնասիրող գիտնականները պարզել են, թե ով է հուղարկավորված եղել դրա մեջ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Հուլիսի սկզբին Ալեքսանդրիայի թաղամասերից մեկում շինարարական աշխատանքներ իրականացնելիս 5 մետր խորությամբ սև գրանիտից պատրաստած, զմռսված սարկոֆագ էր հայտնաբերվել, որի տարիքը գնահատվում է ավելի քան 2000 տարի: Եգիպտոսի իշխանությունները բացել են սարկոֆագն ու դրանում ջրից վնասված երեք մումիա հայտնաբերել, որոնք, ենթադրաբար, հուղարկավորված են եղել մ.թ.ա. 4-3-րդ դարերում:
Ինչպես տեղեկացրել է երկրի հնագույն հուշարձանների հարցով նախարարությունը, գիտնականներին հաջողվել է պարզել սարկոֆագում հուղարկավորվածների սեռն ու մոտավոր տարիքը: Հուղարկավորված են եղել 2 տղամարդիկ (առաջինը 35-39 տարեկան, 160-165.5 սմ հասակով, երկրորդը՝ 40-44 տարեկան, 179-184.5 սմ հասակով) և մեկ կին (20-25 տարեկան, 160-164 սմ հասակով):
Գիտնականների խոսքով՝ հուղարկավորությունը երկու փուլով է տեղի ունեցել՝ ելնելով սարկոֆագում առկա մնացորդների տեղադիրքից: Բացի այդ, տղամարդկանցից մեկի գանգում նրանք անցք են հայտնաբերել, ինչը կարող է վկայել վիրահատական միջամտության մասին, քանի որ ըստ գիտնականների՝ նա բավականին երկար է ապրել այդ անցքով:
