Добавить новость
smi24.net
World News in Armenian
Август
2018

Մալայզիայում տղամարդը փրկել է իր որդուն արջի հարձակումից ու հիվանդանոց ընկել

0

Մալայզիայում տղամարդն իր որդուն փրկել է արջի հազվագյուտ տեսակի հարձակումից ու հիվանդանոց ընկել: Միջադեպին անդրադարձել է New Straits Times-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Սաբահ նահանգի գյուղերից մեկում: 15 և 17 տարեկան որդիների հետ բրինձ ցանելու ընթացքում նրանց է մոտեցել մալայան արջը:

«Արջը փորձել է հարձակվել որդուս վրա, և ես, երկար չմտածելով, փայտի կտորով հարվածել եմ նրան», - պատմել է 58-ամյա տղամարդը:

Այնուհետև նրանք փորձել են փախչել կենդանուց, սակայն Յոնգկիի ոտքը խրվել է ցեխի մեջ, և նա ընկել է: Արջը կծել է նրա մյուս ոտքն ու անհետացել անտառում: Որդիները հիվանդանոց են տեղափոխել իրենց հորը, որտեղ նրան բուժօգնություն է ցուցաբերվել:

Յոնգկին խոստովանել է, որ ինքը թեթև է հարվածել արջին, քանի որ այս տեսակը գտնվում է պետության պատշպանության տակ: Նա հույս է հայտնել, որ կենդանուն շուտով կբռնեն, որպեսզի այն չխանգարի գյուղի բնակիչներին:















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *