Добавить новость
smi24.net
World News in Armenian
Август
2018

Ֆլորիդայում անհայտ անձը կրակ է բացել մարդկանց ուղղությամբ. կան զոհեր և վիրավորներ

0

Հրաձգություն է տեղի ունեցել ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ջեքսոնվիլ քաղաքում:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով շերիֆի գրասենյակի թվիթերյան հաղորդագրությանը, կրակ է բացվել փողոցի մարդաշատ հատվածում:  

Ամերիկյան լրատվամիջոցի հաղորդմամբ՝ իրավապահ մարմինները տեղեկացրել են, որ միջադեպի հետևանքով առնվազն 4 մարդ մահացել է, 11-ը վնասվածքներ են ստացել:  

Շերիֆի գրասենյակից ավելի ուշ հայտնել են, որ խոսքը «բազմաթիվ տուժածների» մասին է:

Նախնական տվյալների համաձայն՝ հրաձգությունը տեղի է ունեցել Jacksonville Landing զվարճանքների համալիրում, որտեղ կիբեռսպորտի մրցումներ էին անցկացվում:















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *