Աջափնյակում ԲՀԿ շտաբը, որտեղից այսօր ոստիկանություն էր հրավիրվել երեք անձ, ժամը 23:30-ի դրությամբ արդեն փակ էր:
Շտաբի ներսում գտնվող քաղաքացին Tert.am-ի թղթակցին հայտնեց, որ նշված ժամից մոտ մեկ ժամ առաջ ԲՀԿ խմբակցության անդամներն ու ԲՀԿ-ի ցուցակով ավագանու թեկնածուները հեռացել են շտաբի տարածքից: Հարցին, թե այդ ժամին են հեռացել նաև ոստիկանության ծառայողները, շենքի ներսում գտնվող քաղաքացին ասաց. «Այո, մոտավորապես: Պարզապես դուռը չի փակվում, ապակին ամբողջովին կոտրվել է, ես մնացել եմ այստեղ»:
Նշենք, որ ԲՀԿ շտաբից ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները ուղիղ հեռարձակման միջոցով պարբերաբար տեղեկացնում էին, որ Աջափնյակի իրենց գրասենյակից քաղաքացիներ են տարվել ոստիկանություն, բացի այդ ոստիկանության ծառայողները շրջափակել են շտաբը և շարունակում են խուզարկություններ իրականացնել:
ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանն էլ հայտնել էր, որ սուտ մատնություն են տվել, թե ԲՀԿ շտաբում կաշառք է բաժանվում, երեք հոգի ոստիկանությունում է:
Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը Tert.am-ի հարցին, թե ինչի հիման վրա են քաղաքացիները հրավիրվել ոստիկանություն, հայտնել էր« որ նախ սոցիալական ցանցերում է հրապարակում եղել, և բացի այդ ահազանգ է եղել, և դրանց հիման վրա քաղաքացիները հրավիրվել են ոստիկանություն։ Կատարվում են համապատասխան ստուգումներ և դատավարական գործողություններ:
Зомби-экшен Zombiehood позволяет погрузиться в эпоху 90-х
Конец близок в релизном трейлере Destiny 2: The Final Shape
Today's Wordle answer for Sunday, May 26
Bungie wins a little walkin' around money in first of its kind jury trial against Destiny 2 cheat maker, but the victory will likely make it even easier for game companies to keep taking cheaters to court
Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует:
Соцфонд с начала года обеспечил техническими средствами реабилитации 13,6 тыс. детей с инвалидностью
Врач: Уход за людьми с когнитивными нарушениями начинается с заботы о себе
Кадровый центр непрерывного медицинского образования
В Ставропольской психиатрической больнице начались мероприятия ко Дню защиты детей
Прокуратура Архангельской области и Ненецкого автономного округа 31 мая 2024 года в г. Нарьян-Мар проведет прием граждан и «Горячую линию» по вопросам защиты прав и законных интересов несовершеннолетних
ТСД промышленного класса Saotron RT-T60
Эксперт Президентской академии в Санкт-Петербурге о повышении экологического статуса целлюлозно-бумажных технологий в России
Ученые Президентской академии в Санкт-Петербурге разработали способ повышения экологичности целлюлозно-бумажной промышленности