Բորոբոքված մաշկով և ուռած շուրթերով իռլանդուհու վիճակը մտահոգել է բժիշկներին
Իռլանդիայի բնակչուհին ծանր ալերգիկ ռեակցիայով դիմել է բժիշկներին: Նրա ամբողջ մաշկը բորբոքված է եղել, շուրթերը` ուռած: The Sun-ի տվյալներով` բժիշկները բորբոքման պատճառ չեն գտել:
23-ամյա Լիդիա Օ'Քոննորը վեց ամիս տառապել քորից, որը տարածվել է ամբողջ մարմնով: «Ես կարծում էի, որ դա ծանր ալերգիկ ռեակցիա է, ինչպիսին անաֆիլակսիան է, քանի որ հազիվ էի շնչում, լեզուս և շուրթերս ուռել էին»,- պատմել է աղջիկը:
Նա որոշ դեղամիջոցներ է օգտագործել, որոնք օգնել են ազատվել բորբոքումից և քորից, սակայն կարճ ժամանակ հետո ամեն ինչ նորից կրկնվել է:
Հետազոտվելուց հետո բժիշկներին աղջկան տեղեկացրել են, որ դա ալերգիա չէ, բայց այլ ախորոշում էլ տալ չեն կարողացել:
Օ'Քոննորը փոխել է անկողնային պարագաները, շամպույնը, կոսմետիկան, վերանայել սննդակարգը, բայց ոչինչ չի օգնել: Երբ ամեն ինչ արդեն փորձել էր, նրա վիճակը սկսել է հանկարծակի բարելավվել, սակայն նա մտահոգություն ունի, որ «հիվանդությունը» կարող է ամեն պահի գլուխ բարձրացնել: