Բրիտանուհին, չիմանալով հղիության մասին, գլխացավով տեղափոխվել է հիվանդանոց, կոմայի մեջ ընկել և ծննդաբերել նախքան գիտակցության գալը
Մեծ Բրիտանիայի Օլդհեմ շրջանի 18-ամյա բնակչուհին գլխացավի պատճառով որոշել է պառկել՝ հանգստանալու, որից հետո արթնացել է հիվանդանոցում՝ պատկերացում չունենալով, որ ծննդաբերել է կոմայում գտնվելիս:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, բրիտանուհու ինքնազգացողությունը վատացել է դեկտեմբերի 2-ին, ինչից հետո նրան հիվանդանոց են տեղափոխել, որտեղ բժիշկները նրան արհեստական կոմայի մեջ են գցել: Կոմայից նա արթնացել է դեկտեմբերի 6-ին՝ տեղեկանալով, որ աղջիկ է ունեցել:
Արհեստական կոմայի մեջ գցելուց հետո բժիշկները պարզել են, որ նա հղի է: Նրանք տեղյակ են պահել աղջկա մորը, որ ստիպված են կեսարյան հատում կատարել:
Իբոնի Սթիվենսոնը պատկերացում չի ունեցել, որ հղի է: Սպորտային ֆիզիոթերապիա ուսումնասիրող ուսանողուհին ամեն օր մարզվել է, ինչի արդյունքում նրա փորը չի մեծացել, սակայն նա նշում է, որ այլ նշաններ նույնպես չի զգացել, ինչպես օրինակ՝ առավոտյան թուլություն կամ դաշտանի խանգարում:
Բժշկի խոսքով՝ նա չի զգացել, որ հղի է, քանի որ սաղմը գտնվել է երկու արգանդներից մեկում: Օրգանիզմի նման խանգարում հանդիպում է 3000 կնոջից մեկի մոտ, երբ ծնվում են երկու արգանդով: