Հայտնի մարդիկ, որոնց հեշտությամբ կարելի է շփոթել իրենց ոչ այնքան հայտնի նմանակների հետ (լուսանկարներ)
Հարյուրավոր մարդիկ ողջ աշխարհում ձգտում են նմանվել իրենց սիրած արտիստին և դրա համար անգամ վիրահատական միջամտությունների են դիմում: Սակայն կան մարդիկ, որոնց բնությունն ինքն է պարգևատրել «աստղային» արտաքինով: Այս մասին գրելով՝ AdMe.ru-ն ներկայացնում է հայտնիներին և նրանց ոչ այնքան հայտնի նմանակներին:
Կիմ Չեն Ըն, Հովարդ
Հովարդն իրեն անվանում է հյուսիսկորեացի առաջնորդին ամենանման մարդը և ակտիվորեն օգտվում է դրանից՝ նկարահանվելով գովազդներում:
Քեթի Փերի, Ֆրանչեսկա Բրաուն
Բրիտանուհի Ֆրանչեսկային հաճախ են շփոթում ամերիկացի երգչուհու հետ, սակայն դա նրան այնքան էլ չի խանգարում: Բրիտանուհին խաղում է թատրոնում, ինչպես նաև նմանակում երգչուհուն:
Ռիհաննա, Անդել Լարա
Բոստոնում բնակվող Լարան նշում է, որ որևէ միջամտություն չի կատարել իր արտաքինի հետ կապված և բնականից նման է Ռիհաննային: Լարան աշխատում է որպես մոդել:
Վլադիմիր Պուտին, Դմիտրի Գրաչյով
Կատակերգու Գրաչյովը տարիներ շարունակ բեմում նմանակում է ՌԴ նախագահին, իսկ մաքսակետերում «վախեցնում» սահմանապահներին: Նա վերջերս Պուտինին մարմնավորել է «Նախագահի արձակուրդները» լիամետրաժ ֆիլմում:
Սելենա Գոմես, Սոֆյա Սոլարես
Սոլարեսը 800 000 հետևորդ ունի սոցցանցում հենց Գոմեսին նմանության շնորհիվ: Նմանությունը կարելի է բացատրել նրանով, որ երկուսն էլ մեքսիկական արմատներ ունեն:
Քիմ Քարդաշյան, Սոնյա Ալի
Սոնյան բնակվում է Դուբայում և աշխատում է որպես ոճաբան: Աղջիկը պնդում է, որ պլաստիկ վիրահատություններ չի արել և Քիմին էլ նմանակելու մտադրություն չունի:
Քայլի Ջեններ, Ֆայզա Ալի
Ուշագրավ է այն, որ Սոնյան նման է Քիմին, իսկ նրա քույր Ֆայզան՝ Քիմի քրոջը՝ Քայլի Ջեններին: Ֆայզան նույնպես մասնագիտանում է դիմահարդարման գործում և գումար է վաստակում գովազդով:
Ադել, Էլինոր Հելբորգ
Շվեդուհի Էլինորն անհավանականորեն նման է Ադելին: Չնայած այդպիսի նմանությանը՝ նա նշում է, որ չի պատրաստվում կրկնօրինակել ինչ-որ մեկին: