Добавить новость
smi24.net
World News in Armenian
Январь
2026
1 2 3 4 5 6 7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Новости за 01.01.2026

Ամանորի գիշերը ռուսական բանակը հարձակվել է Ուկրաինայի վրա ավելի քան 200 ԱԹՍ-ով

Azatutyun.am 

Ամանորի գիշերը ռուսական բանակը հարձակվել է Ուկրաինայի վրա ավելի քան 200 անօդաչու թռչող սարքերով, ըստ նախագահ Զելենսկու, թիրախում են եղել էներգետիկ օբյեկտները։ Կիևն էլ հայտարարել է, թե հարվածներ է հասցրել Ռուսաստանի «կարևոր օբյեկտներին», այդ թվում՝ Կրասնոդարում գտնվող Իլսկի նավթավերամշակման գործարանին ու Թաթարստանի Ալմետևսկայայի նավթավերամշակման գործարանին։ Մինչ այդ՝ տարեմուտի ուղերձում, Ռուսաստանի նախագահը հիմնականում խոսել է Ուկրաինայի դեմ պատերազմի ու դրա մասնակիցների մասին՝ կոչ անելով...

Վեհափառ Հայրապետը վերադարձի դուռը բաց է պահում․ Գենադի Մնացականյան

Аравот 

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ամանորյա ուղերձի հասցեատերը Երկիր մոլորակի վրա ապրող յուրաքանչյուր հայ մարդն է։ Կարևոր է, որպեսզի այն ոչ թե մեխանիկորեն ընթերցել կամ ունկնդրել, այլ խորհել այնտեղ բարձրաձայնված լրջագույն մարտահրավերների և հորդորների մասին, որոնցից ես միայն մեկին եմ ուզում անդրադառնալ։   Իր ուղերձում Վեհափառ Հայրապետը նշեց, որ․ «Տարեմուտը հրավեր է դադարեցնելու եղբայրադավության քայլերը»։

Հայաստանի ֆիզիկոսները սկսել են փորձարկել ցածր հաճախային ճառագայթմամբ տոմոգրաֆիա

Armeniasputnik.am 

Տերահերցային տոմոգրաֆիան ճշտությամբ զիջում է ռենտգենյանին, բայց ունի մի շարք առավելություններ։ Հայաստանի Ֆիզիկոսները փորձարկում են իրենց կողմից հավաքած թե՛ այս, թե՛ ռենտգենյան միկրոտոմոգրաֆը, որն արդեն կիրառում են հնէաբանները, դեղագործներն ու չինացի արդյունաբերողները։

Կան փակ ավտոճանապարհներ

Аравот 

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող և Բերդ-Ճամբարակ (բուք) ավտոճանապարհները: Սպիտակի ոլորանները, Նորավան-Լծեն-Տաթև, Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ծովագյուղ-Սեմյոնովկա ճանապարհը դժվարանցանելի է։ Ապարանի, Արագածի,



Անցած գիշեր Իրանում մեկ մարդ է սպանվել՝ զանգվածային ցույցերի ընթացքում

Azatutyun.am 

Անցած գիշեր Իրանում մեկ մարդ է սպանվել՝ ռիալի արժեզրկման ու գնաճի դեմ արդեն չորրորդ օրը շարունակվող զանգվածային ցույցերի ընթացքում։ Հղում անելով տարածաշրջանի պաշտոնյաներին, Fars news-ը հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել արևմտյան Լորեստան նահանգի Քուհդաշտ քաղաքում, սպանվածը անվտանգության ուժերի ներկայացուցիչ էր։ Մեկ տասնյակից ավելի ոստիկաններ, ըստ տեղական լրատվամիջոցների, վնասվածքներ են ստացել։ Բախումներ են գրանցվել նաև հարավային Ֆարս և արևմտյան Համադան նահանգներում։ Ֆարսում, ըստ...

Պայթյունի հետևանքով Շվեյցարիայում առնվազն 40 մարդ է զոհվել

Аравот 

«Ազատություն» – Շվեյցարիայում առնվազն 40 մարդ է զոհվել, 100-ից ավելին վիրավորվել՝ Կրան Մոնտանա լեռնադահուկային հանգստավայրի բարում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Ըստ պաշտոնական տվյալների, զոհերի շարքում օտարերկրացիներ կան, վիրավորների մեծ մասը ծանր վիճակում է։ Պայթյունը տեղի է ունեցել Le Constellation ակումբում՝ Նոր տարվա տոնակատարության ժամանակ, դրանից հետո տեղում մեծ հրդեհ է բռնկվել։ Թե որն է եղել

Աշխարհը 2025-ին և ինչ սպասել 2026-ից

Azatutyun.am 

Որ 2025-ի գլխավոր իրադարձություններից մեկը լինելու է Դոնալդ Թրամփի վերադարձը Սպիտակ տուն, տարեսկզբին գրեթե որևէ մեկը չէր կասկածում, բայց որ 4 տարվա ընդմիջումից հետո նա այդքան արագ ու ու հախուռն է խառնելու խաղաքարտերը՝ քչերն էին կանխատեսում։ Երդմնակալությունից անմիջապես հետո Դոնալդ Թրամփը չեղարկեց իր նախորդի՝ Ջո Բայդենի օրոք ընդունված տասնյակ հրամանագրեր, խստացրեց պայքարը ապօրինի միգրացիայի դեմ, Մեքսիկական ծոցն անվանեց Ամերիկայի ծոց ու նոր մաքսատուրքեր սահմանեց անխտիր բոլորի հանդեպ՝ մրցակից...

Կարապետյանը շարունակում է մնալ կալանքի տակ և ենթարկվել խիստ սահմանափակումների, իսկ հիմնական մեղադրանքները մնում են ուժի մեջ. միջազգային պաշտպան

Аравот 

Amsterdam & Partners ՍՊԸ-ն, հանդես գալով որպես հայ գործարար, բարերար և Հայ Առաքելական Եկեղեցու նվիրյալ Սամվել Կարապետյանի միջազգային պաշտպան, ողջունում է պարոն Կարապետյանի բանտային կալանքը տնային կալանքով փոխարինելու որոշումը, ինչը նրան հնարավորություն կտա տոնական օրերն անցկացնել ընտանիքի հետ: Սա նշանակալի քայլ է ընթացող իրավական գործընթացում: Այս որոշումը հաջորդում է ամիսներ տևած հետևողական իրավական ջանքերին և

Որպես հաղթանակած երկիր՝ մենք խաղաղության ձեռք մեկնեցինք պարտված Հայաստանին. Ալիև

Azatutyun.am 

«Ադրբեջանը լուծեց իր տարածքային ամբողջականության վերականգնման և ամբողջ աշխարհի կողմից դրա ճանաչման հարցը, որը մեր գլխավոր նպատակն էր 30 տարի շարունակ», - Ամանորյա ուղերձում հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը՝ հիշեցնելով, որ անցնող տարում ղարաբաղյան խնդրի կարգավորմամբ զբաղվող Մինսկի խումբը «մտավ պատմության դասագրքեր»։ «Ամբողջ աշխարհը ճանաչում է մեր հաղթանակը, ղարաբաղյան հակամարտությունն ամբողջությամբ հանվել է միջազգային օրակարգից», - հայտարարել է Ալիևը, ընդգծելով, որ դրանով Ադրբեջանը...

Առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսում

Аравот 

Ուշադրություն Ուշադրություն Միջերկրական ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված հունվարի 1-ի ցերեկը, 2-ի գիշերը և առավոտյան հանրապետության շրջանների մեծ մասում, հունվորի 2-ի ցերեկը՝ Վայոց ձորում և Սյունիքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ զգալի։ Հանրապետության լեռնային մարզերի առանձին գոտիներում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17- 20մ/վրկ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը հունվարի 3-4-ին հանրապետության ողջ տարածքում գիշերը

Ալկոհոլային ո՞ր ըմպլիքների և «Մայրաքաղաքային» աղցանի համադրությունն է վտանգավոր. զգուշացնում է բժիշկը

168.am (168 ժամ) 

Գաստրոէնտերոլոգ և լյարդաբան Սերգեյ Վյալովը թվարկել է «Մայրաքաղաքային» աղցանի և ալկոհոլի ամենավտանգավոր համադրությունները Նոր տարվա համար: Նա ՏԱՍՍ-ի հետ զրույցում կիսվել է տոնական սեղանի վերաբերյալ իր առաջարկություններով։





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *