Մայլի Սայրուսը Լիամ Հեմսվորթի հետ բաժանությունից հետո դատարանից կստանա իր սիրելի կենդանիների խնամակալության իրավունքը. TMZ
Հայտնի երգչուհի Մայլի Սայրուսը Լիամ Հեմսվորթի հետ բաժանությունից հետո դատարանից կստանա իր սիրելի կենդանիների խնամակալության իրավունքը, գրում է TMZ-ն:
TMZ-ի հաղորդմամբ՝ 26-ամյա երգչուհին դատարանի որոշմամբ կստանձնի յոթ շան, երկու ձիու, երեք կատուների և մեկ խոզի խնամակալությունը, որոնք ապրում են Կալիֆոռնիայի իր տանը:
Բոլորովին վերջերս հայտնի էր դարձել, որ զույգը գրեթե մեկ տարվա ամուսնությունից հետո որոշել է բաժանվել:
Լուրերը հաստատել էր երգչուհու ներկայացուցիչը, որը խնդրել էր հարգել զույգի անձնական կյանքի իրավունքը:
«Որպես անընդմեջ զարգացող և փոխվող անհատներ՝ նրանք որոշել են, որ սա լավագույն տարբերակն է, և նրանք կկենտրոնանան իրենց և իրենց կարիերայի վրա»,-հայտնել էր երգչուհու ներկայացուցիչը:
Ըստ տեղեկությունների՝ ապահարզան ստանալու պահանջով դատարան էր դիմել ավստրալացի դերասան Լիամ Հեմսվորթը:
TMZ-ի աղբյուրների տվյալներով՝ դատավորները որոշել են թույլատրել Մայլիին զբաղվել կենդանիների խնամքով, քանի որ հենց նա է որդեգրել կենդանիներին:
Նշենք, որ զույգը կենդանիներին փրկել էր 2018 թվականին Կալիֆոռնիա նահանգում բռնկված ավերիչ անտառային հրդեհներից: Հրդեհի հետևանքով հարյուրավոր տներ էին այրվել: