Ամերիկուհին 500 000 դոլար է ծախսել պլաստիկ վիրահատությունների վրա՝ Քիմ Քարդաշյանին նմանվելու համար և փոշմանել է (լուսանկարներ)
Լոս Անջելեսի բնակչուհին ավելի քան կես մլն դոլար է ծախսել պլաստիկ վիրահատությունների վրա, որպեսզի նմանվի ամերիկյան հեռուստատեսության աստղ Քիմ Քարդաշյանին:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, Ջենիֆեր Պամպլոնան 20 վիրահատական միջամտության է ենթարկվել. նա ութ անգամ մեծացրել է նստատեղը, ինչպես նաև ազդրերը, հեռացրել է 8 կողոսկր, կրծքի իմպլանտներ է տեղադրել, մի քանի անգամ ռինոպլաստիկայի և լիպոսակցիայի է դիմել:
Սակայն վերջին այցը կոսմետոլոգի մոտ 27-ամյա ամերիկուհու համար անհաջող ավարտ է ունեցել: Պամպլոնան որոշել է մեծացնել շուրթերը, սակայն դրանից հետո նրա մոտ ալերգիա է սկսվել: Նրա խոսքով՝ բերանն ուժեղ ցավում և արյունահոսում էր: Աղջիկը տնից դուրս չէր գալիս:
«Տեսնելով վերջնական արդյունքը՝ չէի կարողանում հավատալ. արտաքինս ամբողջովին փչացրել էին, ինձ ձկան շուրթեր են տվել»,- ասել է աղջիկը լրագրողներին:
Մի քանի օրից Ջենիֆերը կրկին դիմել է մասնագետների, այս անգամ՝ ֆիլլերները հեռացնելու համար: «Այժմ շուրթերը ծերացած տեսք ունեն՝ թուլացած են և կնճռոտված, ինչպես օդը թողած փուչիկ»,- ասել է նա:
Պամպլոնան խոստովանել է, որ դաս է քաղել և այլևս չի դիմի պլաստիկ վիրահատության: