Կրակոցներ Կոտայքի մարզի «Ոսկե աքաղաղ» ռեստորանային համալիրում. վիրավորվել է ինքը՝ հրաձիգը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ձերբակալվել է Կոտայքի մարզի Գառնի գյուղի բնակիչ, 37-ամյա Արա Հայրապետյանը:Դեկտեմբերի 21-ին ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Գողթ գյուղում գտնվող «Ոսկե աքաղաղ» ռեստորանային համալիրում տեղի է ունեցել նույն գյուղի բնակիչ, 38-ամյա Ա.Ս.-ի ծննդյան արարողությունը, որի ժամանակ էլ կրակոցներ են հնչել: Նշված ռեստորանային համալիր են ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ …
The post Կրակոցներ Կոտայքի մարզի «Ոսկե աքաղաղ» ռեստորանային համալիրում. վիրավորվել է ինքը՝ հրաձիգը appeared first on ԳԱԼԱ.
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ձերբակալվել է Կոտայքի մարզի Գառնի գյուղի բնակիչ, 37-ամյա Արա Հայրապետյանը:Դեկտեմբերի 21-ին ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Գողթ գյուղում գտնվող «Ոսկե աքաղաղ» ռեստորանային համալիրում տեղի է ունեցել նույն գյուղի բնակիչ, 38-ամյա Ա.Ս.-ի ծննդյան արարողությունը, որի ժամանակ էլ կրակոցներ են հնչել:
Նշված ռեստորանային համալիր են ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Սևան Քոչարյանի, ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Խորեն Բարխոյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների ընթացքում տեղեկություններ են ստացել, որ ծննդյան արարողության ժամանակ Ա. Հայրապետյանը՝ լինելով ոչ սթափ վիճակում, մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել և դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, իր մոտ եղած ապօրինի ատրճանակով դեպի վեր մի քանի անկանոն կրակոց է արձակել:
Կրակոցներ արձակելուց հետո Ա. Հայրապետյանն իրեն պատկանող BMW մակնիշի 35 MM 839 համարանիշի ավտոմեքենայով ուղևորվել է Գառնի գյուղ և BMW-ի մեջ, ըստ նախնական տեղեկությունների, ատրճանակից անզգուշաբար կրակոց է արձակել, ինչի հետևանքով էլ ձախ ոտքի մասում ստացել է հրազենային վնասվածք: Նրան տեղափոխել են «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են ատրճանակը, որը քննիչի որոշմամբ առգրավվել է, իսկ ձերբակալվածն էլ նախկինում ավազակային հարձակում կատարելու և խուլիգանության հատկանիշներով եղել է դատապարտված: Փաստի առթիվ ՀԿԳ ավագ քննիչ Տ. Բաղյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.-օր.-ի 235 հոդվածի 1-ին մասի և 285 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
shamshyan.com
The post Կրակոցներ Կոտայքի մարզի «Ոսկե աքաղաղ» ռեստորանային համալիրում. վիրավորվել է ինքը՝ հրաձիգը appeared first on ԳԱԼԱ.