Ռոբերտ Քոչարյանի խոսքը իրեն աջակցություն հայտնած մշակութային գործիչներին
Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը տեղեկացնում է, որ Քոչարյանն ուղերձ է հղել իրեն աջակցություն հայտնած մշակույթի գործիչներին։ «Հարգելի բարեկամներ, Գրում եմ ձեզ, որպեսզի հայտնեմ իմ անկեղծ երախտագիտությունը ձեր անունից հրապարակված հայտարարության համար, ուր կոչ էիք անում ազատել ինձ կալանքից։ Շնորհակալ եմ ձեզ ու զգացված եմ ձեր վերաբերմունքից: Տաղանդավոր, հայտնի և հեղինակավոր մարդկանց այսպիսի խմբի ուշադրությունը …
The post Ռոբերտ Քոչարյանի խոսքը իրեն աջակցություն հայտնած մշակութային գործիչներին appeared first on ԳԱԼԱ.
Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը տեղեկացնում է, որ Քոչարյանն ուղերձ է հղել իրեն աջակցություն հայտնած մշակույթի գործիչներին։
«Հարգելի բարեկամներ,
Գրում եմ ձեզ, որպեսզի հայտնեմ իմ անկեղծ երախտագիտությունը ձեր անունից հրապարակված հայտարարության համար, ուր կոչ էիք անում ազատել ինձ կալանքից։ Շնորհակալ եմ ձեզ ու զգացված եմ ձեր վերաբերմունքից:
Տաղանդավոր, հայտնի և հեղինակավոր մարդկանց այսպիսի խմբի ուշադրությունը և հոգածությունը պատիվ կբերի ցանկացած քաղաքական և պետական գործչի: Ձեզանից շատերին ճանաչում եմ անձամբ, մյուսների հետ ակնկալում եմ ծանոթանալ առաջին իսկ հնարավորության դեպքում:
Ուզում եմ հատուկ շեշտել ձեր քաղաքացիական դիրքորոշումը և քաղաքացիական արիությունը, որի շնորհիվ արտահայտել եք ձեր համոզմունքը՝ ուշադրություն չդարձնելով իշխանությունների տեսակետին: Կցանկայի, որ իմանաք. խնդիրը ապօրինի կալանավորման մեջ չէ միայն: Խոսքը է գնում իրավական ամենաթողության, քաղաքական հալածանքների և մեր ինքնությունը կազմաքանդելու մասին:
Սիրելի բարեկամներ, կրկին անկեղծ շնորհակալություն հայտնելով բոլորիդ, ուզում եմ շնորհավորել գալիք տոների կապակցությամբ: Առողջություն ու բարեկեցություն ձեզ և ձեր ընտանիքներին»։
The post Ռոբերտ Քոչարյանի խոսքը իրեն աջակցություն հայտնած մշակութային գործիչներին appeared first on ԳԱԼԱ.