Ինչո՞ւ եք Արցախի պետական միջոցներն ուղղել գերշահութաբեր՝ ՀԷԿ -եր կառուցելու ոլորտ, եթե դա կարելի էր ուղղել ՓՄՁ-ներին. Հայկ Խանումյանը՝ Արայիկ Հարությունյանին
Արցախի նախագահի թեկնածուների բանավեճին թեկնածուներից Հայկ Խանումյանը դիմեց Արայիկ Հարությանին: Նա նշեց, որ վերջերս Հարությունյանն իր հարցաարզույցում նշել է, որ պետական աջակցություն չի տրամադրել ՀԷԿ-եր կառուցելու համար, ապա ցույց տվեց Արցախի ներդրումային հիմանդրամի տեղեկանքը, որտեղ, ըստ նրա, երևում է, որ միլիարդավոր դրամների փոխառություններ են հատկացվել ՀԷԿ-եր կառուցելու համար և միլիարդավոր դրամների վարկեր են սուբսիդավորվել մինչև 10 տոկոսային կետով պետական հիմադրամի կողմից ՀԷԿ-եր կառուցելու համար: «Ինչո՞ւ եք խաբում հանրությանը»,- հարցրեց նա:
Արայիկ Հարությունյանն էլ հակադարձեց, որ ինքը չի խաբել: « ՀԷԿ-եր կառոցելու համար այսօր պորտֆելում կառավարության կողմից սուբսիդավորվող մեկ լումա չկա, ՀԷԿ-եր կառուցող ընկերություններին տրամդրվել է ժամանակավորապես աջակցության ծրագրերի շրջանակներում շինարարություն իրականցնելու համար: Այսինքն՝ դա չի եղել երկարաժամկետ, ամբողջ ժամանակահատվածի համար: Ի դեպ, նշեմ՝ այդ նույն ՀԷԿ-երը շինարարության ընթացքում կառավարությունից ստացել են բավականին մեծ հարկային մուտքեր: Ցանկացած ՀԷԿ-ի շինարարության ընթացքում ստանում ենք հարկ և այդ ստացած հարկերի չափը շատ ավելին է եղել, քան աջակցության ծրագիրը»,- ասաց նա
Հայկ Խանումյանն էլ հակադարձեց, որ սուբսիդավորման ծրագրերը երկարաժամկետ են եղել, փոխառությունները՝ կարճաժամկետ: «Ինչի՞ եք պետական աջակցությունն ուղղել մի ոլորտ, որը գերշահութաբեր է, որտեղ ներդրումներ են անում թե՛ Երևանից, թե՛ արտասահմանից, ինչու եք այդ գումրաները, որ կարող էինք ուղղել ՓՄՁ-ներին, ուղղել շահութաբեր ոլորտին»,- նշեց նա:
Հարությունյանն էլ հակադարձեց. «Ո՛չ, ո՛չ այդպես չէ, ես վաղը կհրապարակեմ փաստեր»: