Հրապարակում եմ հայտարարագիրս. Նաիրա Զոհրաբյան
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը սոցցանցի իր էջում գրել է. Փաստորեն, իրար հաջորդող իշխանությունները ահավոր կրեատիվիզմի պակաս ունեն: Հենց սկսում ենք իրենց քննադատել, անմիջապես իրենց գրպանի լրատվամիջոցներով` «սենսացիա», Նաիրա Զոհրաբյանի միլիոնների կարողությունն ու նման լալահառաչ վերնագրերով տպագրում են, ի՞նչ եք կարծում, ի՞նչ։ Այո, այո, դուք միանգամայն իրավացի եք. տպագրում են իմ կողմից պարտաճանաչ և օրինապաշտ …
The post Հրապարակում եմ հայտարարագիրս. Նաիրա Զոհրաբյան appeared first on ԳԱԼԱ.
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը սոցցանցի իր էջում գրել է.
Փաստորեն, իրար հաջորդող իշխանությունները ահավոր կրեատիվիզմի պակաս ունեն: Հենց սկսում ենք իրենց քննադատել, անմիջապես իրենց գրպանի լրատվամիջոցներով` «սենսացիա», Նաիրա Զոհրաբյանի միլիոնների կարողությունն ու նման լալահառաչ վերնագրերով տպագրում են, ի՞նչ եք կարծում, ի՞նչ։
Այո, այո, դուք միանգամայն իրավացի եք. տպագրում են իմ կողմից պարտաճանաչ և օրինապաշտ ձևով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած և հանձնաժողովի կայքում բոլորի համար բաց եւ հրապարակային դրված իմ հայտարարագիրը:
Ու որպեսզի վաղն էլ մի այլ «ճ» կլասի գրչակ, պետպատվերի շրջանակում պրիմիտիվագույն տրյուկներ չփորձի անել, հրապարակում եմ հայտարարագիրս, որը, կրկնում եմ, բաց և հրապարակային դրված է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում:
https://m.facebook.com/story.php?story_fbid=751269162360144&id=100024312001008
The post Հրապարակում եմ հայտարարագիրս. Նաիրա Զոհրաբյան appeared first on ԳԱԼԱ.