«Ռուսական կողմի եւ ադրբեջանցի զինվորականների միջեւ բավական երկար բանակցություններ են տարվել, որոնք հետո ինչ զարգացում կունենան, չեմ կաող ասել». ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանն ասուլիս է հրավիրել՝ ներկայացնելով Սոթքի ոսկու հանքի տարածքում տեղի ունեցած միջադեպի մանրամասները: «Ըստ պայմանավորվածության, համաձայն ձեռք բերված համաձայնության, ՀՀ ԶՈւ-երը եւ բնակչությունը Քարվաճառի շրջանից պետք է դուրս եկած լինեին, ինչն իրականացվել է: Զորքերի հետ կապված աշխատանքն իրականացվել է նախապես պլանավորված բնույթով, ճշգրիտ ժամանակացույցով»,- նշել է Խաչատրյանը: Ըստ …
The post «Ռուսական կողմի եւ ադրբեջանցի զինվորականների միջեւ բավական երկար բանակցություններ են տարվել, որոնք հետո ինչ զարգացում կունենան, չեմ կաող ասել». ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ appeared first on ԳԱԼԱ.
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանն ասուլիս է հրավիրել՝ ներկայացնելով Սոթքի ոսկու հանքի տարածքում տեղի ունեցած միջադեպի մանրամասները:
«Ըստ պայմանավորվածության, համաձայն ձեռք բերված համաձայնության, ՀՀ ԶՈւ-երը եւ բնակչությունը Քարվաճառի շրջանից պետք է դուրս եկած լինեին, ինչն իրականացվել է: Զորքերի հետ կապված աշխատանքն իրականացվել է նախապես պլանավորված բնույթով, ճշգրիտ ժամանակացույցով»,- նշել է Խաչատրյանը:
Ըստ Տիրան Խաչատրյանի՝ Սոթքի ոսկու հանքի տարածքում տեղի ունեցածը թյուրիմացության առիթ է տվել:
Նա քարտեզի վրա ներկայացրել է Սոթքի ոսկու հանքի տարածքը՝ ցույց տալով պետական սահմանը, որը, ըստ նրա, գրեթե կենտրոնական մասով է անցնում: Ռուսական կողմից նախապես ձեռնարկվել էին անվտանգային միջոցառումներ, պետական սահմանում՝ հանքի եզրագծով ցանկապատվել էր, ճանապարհին անցակետ էր դրվել, որը կատարվել է ռուսական կողմի՝ «Գիոպրոմայնինգ գոլդ» ՍՊ ընկերության ուժերով: Սահմանային ուղեփակոցի տեղադրման աշխատանքներն ամբողջությամբ իրականացվել են ռուսական կողմի ուժերով, հայկական կողմը մասնակցություն չի ունեցել: Մեր զորքերն անվտանգության գոտու պահպանման, պաշտպանության խնդիրներ իրականացնելու հարցերում ընդգրկվածություն չեն ունեցել:
«Ադրբեջանական զորքերի Քարվաճառ մտնելուց հետո, հանդիպելով այդ արգելափակոցներին, խնդիր է բարձրացվել, որ դա իրենց տարածքն է, եւ տարածքի պահպանություն իրականացնող ուժերը պետք է դուրս գան տարածքից: Մեր կողմից զգուշացվել է ռուսական կողմին, որ այսպիսի պահանջներ կան, ռուսական կողմի եւ ադրբեջանցի զինվորականների միջեւ բավական երկար բանակցություններ են տարվել, որոնք հետո ինչ զարգացում կունենան, չեմ կաող ասել, այդ պահպանության գոտուց համապատասխան անձնակազմը դուրս է եկել», -ասել է գեներալը:
Ըստ նրա՝ մեր զորքերը սահմանի պաշտպանությունը զբաղեցնում են պետական սահմանի նախկինում գոյություն ունեցող եզրագծով: «Մենք չունենք սահմանից հետ տեղադրված դիրքեր, տեղեր կան, որ մեր զորքերը գտնվում են սահմանից բավականին առաջ»,-ասել է Տիրան Խաչատրյանը:
The post «Ռուսական կողմի եւ ադրբեջանցի զինվորականների միջեւ բավական երկար բանակցություններ են տարվել, որոնք հետո ինչ զարգացում կունենան, չեմ կաող ասել». ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ appeared first on ԳԱԼԱ.