«2 օրով հետ եկավ, հետո նորից գնաց։ Ասաց, որ էլի նույն տարածքում են։ Չէր ասել, որ տեղափոխել են Շուշի։ Մի քանի օր չէր զանգում, միայն գրում էր։ Նոյեմբերի 7-ին զանգեց ու ասեց՝ Լիլ, ես Շուշիում եմ, մամային շատ եմ սիրում, քեզ շատ եմ սիրում, բայց էլ չեմ գալու, ձեզ լավ կնայեք»,-պատմում է Լիլիթը։
Պատերազմը սկսվելու առաջ Էդգարի մայրը սրտի վիրահատություն էր տարել ու կարծում է, որ դրա պատճառով չի զգացել, որ որդին վտանգի մեջ է։
«Կինը խոսում էր, սկսեց լացել ու գոռալ։ Վերցրի հեռախոսը, Էդգարն էր։ Ասեց՝ մամ ջան, ես Շուշիի անտառներում եմ, վիրավոր եմ ու շրջափակման մեջ։ Ասեց, որ օգնություն չկա, մերս, կարողա էլ իմ ձայնը չլսես»,-պատմում է Էդգարի մայրը։
Մանրամասները՝ տեսանյութում