Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարսում ընթացող զորավարժություններն իրարամերժ կերպով են մեկնաբանվում թուրքական և ադրբեջանական պետական քարոզչամեքնայի կողմից։ Ադրբեջանը այս զորավարժությունները փորձում է ներկայացնել թուրք-ադրբեջանական հետագա համատեղ ռազմական գործողությունների ֆոնին։ Այսինքն ակնարկում են, որ միասին կարող են այս անգամ Հայաստանի արևմտյան սահմաններին ռազմական գործողություններ իրականացնել։ Ադրբեջանական քարոզչամեքենայից այն տպավորությունն է ստացվում, …
The post «Կարսում ընթացող զորավարժություններն իրարամերժ կերպով են մեկնաբանվում թուրքական և ադրբեջանական պետական քարոզչամեքնայի կողմից» appeared first on ԳԱԼԱ.
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կարսում ընթացող զորավարժություններն իրարամերժ կերպով են մեկնաբանվում թուրքական և ադրբեջանական պետական քարոզչամեքնայի կողմից։
Ադրբեջանը այս զորավարժությունները փորձում է ներկայացնել թուրք-ադրբեջանական հետագա համատեղ ռազմական գործողությունների ֆոնին։ Այսինքն ակնարկում են, որ միասին կարող են այս անգամ Հայաստանի արևմտյան սահմաններին ռազմական գործողություններ իրականացնել։
Ադրբեջանական քարոզչամեքենայից այն տպավորությունն է ստացվում, որ շուտով Թուրքիայի կողմից կլինի հարձակում ՀՀ-ի վրա, և այստեղ էլ թուրքական բանակին օգնելու է ադրբեջանական բանակը։
Բայց թուրքական պետական քարոզչությունն էլ բոլորովին այլ ուղղությամբ է տանում զորավարժությունների փաստը։ Նրանք հիմնականում պնդում են, որ սա սովորական, ամենամյա զորավարժություններ են, ուղղված չեն որևէ երկրի դեմ։
Միևնույն ժամանակ այսօր արդեն Թուրքիայի իշխանությունը հայտարարեց, որ Աղըրի, Իգդիրի և Կարսի շրջանները դարձնում է տուրիստական կենտրոն, և Արարատ լեռը այլևս դարձնում են ալպինիստական կենտրոն։ Սա այդքան էլ ուշադրության արժանի չէր լինի իմ կողմից, եթե չլսեի զեկուցող նախարարի հաջորդ միտքը։ Նա ասում է, որ արդեն Արարատի շրջակայքում և վերը նշված շրջաններում վերացել է ահաբեկիչների ներկայության ռիսկը և հնարավոր է Արարատը, որը համարում է Թուրքիայի տանիք, դարձնել ալպինիստական կենտրոն։
Միևնույն ժամանակ զեկուցող նախարարը շեշտում է, որ այս քայլով ևս մեկ անգամ բնակիչներին ցույց են տալիս, որ այդ տարածաշրջանում խաղաղությունը դեռ երկար է լինելու։
Իսկ երբ հարց հնչեց, որ այդ դեպքում անցկացվող զորավարժություններն արդյո՞ք չեն հանդիսանա պատճառ ալպինիստական կենտրոնի համար, նա պատասխանեց, որ հետագայում զորավարժությունների վայրը հնարավոր է տեղափոխել այլ վայր։
Սպասենք Ադրբեջանի արձագանքին, թե ինչ կասեն այս մասով»։
The post «Կարսում ընթացող զորավարժություններն իրարամերժ կերպով են մեկնաբանվում թուրքական և ադրբեջանական պետական քարոզչամեքնայի կողմից» appeared first on ԳԱԼԱ.