Լեւոն Արոնյանը պարտվել է ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին
Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը Meltwater Champions Chess Tour-ի Opera Euro Rapid մրցաշարի քառորդ եզրափակիչում մրցում է ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ։ Արագ շախմատի օնլայն մրցաշարի փլեյ-օֆֆի առաջին օրվա 4 պարտիաներում հայ գրոսմայստերը պարտվեց 1,5։2,5 հաշվով։ Արոնյանը պարտություն կրեց երկրորդ պարտիայում։ Մնացած պարտիաներն ավարտվեցին ոչ ոքի: Մագնուս Կարլսենը 2,5։0,5 հաշվով հաղթեց ռուսաստանցի Դանիիլ Դուբովին, ամերիկացի Ուեսլի Սոն 2,5։1,5 …
The post Լեւոն Արոնյանը պարտվել է ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին appeared first on ԳԱԼԱ.
Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը Meltwater Champions Chess Tour-ի Opera Euro Rapid մրցաշարի քառորդ եզրափակիչում մրցում է ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ։
Արագ շախմատի օնլայն մրցաշարի փլեյ-օֆֆի առաջին օրվա 4 պարտիաներում հայ գրոսմայստերը պարտվեց 1,5։2,5 հաշվով։ Արոնյանը պարտություն կրեց երկրորդ պարտիայում։ Մնացած պարտիաներն ավարտվեցին ոչ ոքի:
Մագնուս Կարլսենը 2,5։0,5 հաշվով հաղթեց ռուսաստանցի Դանիիլ Դուբովին, ամերիկացի Ուեսլի Սոն 2,5։1,5 հաշվով լեհ Յան-Կշիշտոֆ Դուդային, Անիշ Գիրիի եւ Թեյմուր Ռաջաբովի դիմակայությունն ավարտվեց ոչ ոքի՝ 2։2։
Քառորդ եզրափակչի պատասխան սեթը տեղի կունենա փետրվարի 10-ին, կիսաեզրափակիչը՝ փետրվարի 11-12-ին, եզրափակիչը՝ 13-14-ին։
Մրցանակային հիմնադրամը 100 հազար եվրո է. հաղթողը կստանա 30 հազար եվրո։
The post Լեւոն Արոնյանը պարտվել է ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին appeared first on ԳԱԼԱ.