«Ճապոնուհի Ռապունցելը» 15 տարի շարունակ չի կտրել իր մազերը եւ չի էլ պատրաստվում
Ինքնահռչակ «Ճապոնուհի Ռապունցելը», ով 15 տարի չի կտրում իր մազերը, կարծում է, որ դա ինքնարտահայտման համար լավագույն «զենք» է: Ռին Կամբեի սեւ մազերը 190 սմ երկարություն ունեն և չեն կտրվել 20 տարեկանից, երբ նա ընդունեց բուդդայականություն և գնաց նկարչուհի դառնալու իր երազանքների հետեւից: Տոկիոյում բնակվող մոդել և պարուհի Կամբեն նշում է՝ երկար վարսերի խնամքը բարդ …
The post «Ճապոնուհի Ռապունցելը» 15 տարի շարունակ չի կտրել իր մազերը եւ չի էլ պատրաստվում appeared first on ԳԱԼԱ.
Ինքնահռչակ «Ճապոնուհի Ռապունցելը», ով 15 տարի չի կտրում իր մազերը, կարծում է, որ դա ինքնարտահայտման համար լավագույն «զենք» է:
Ռին Կամբեի սեւ մազերը 190 սմ երկարություն ունեն և չեն կտրվել 20 տարեկանից, երբ նա ընդունեց բուդդայականություն և գնաց նկարչուհի դառնալու իր երազանքների հետեւից:
Տոկիոյում բնակվող մոդել և պարուհի Կամբեն նշում է՝ երկար վարսերի խնամքը բարդ գործ է. նա գլխի մաշկը սնուցում է զաֆրանի քսուքով և երկաթի պարունակությամբ սնունդ է ընդունում՝ մազերի բնականոն աճն ապահովելու համար:
Ըստ նրա՝ իր գեղեցիկ երկար մազերը «պարի ինքնարտահայտման զենք է»: Ճապոնուհին ընդգծում է՝ «մազերս ուղիղ են, սև, և ես սիրում եմ, որ իմ մազերը կարող են արտացոլել Ասիայի գեղեցկությունը»:
«Աշխարհում կան մարդիկ, ովքեր գնահատում են, և կան մարդիկ, ովքեր կարծում են, որ դա հրեշավոր է: Կարծում եմ, որ շատ կարծիքներ կան: Այնուամենայնիվ, ես հավատում եմ, որ բնական մազերն առավելագույն չափով ինքնաարտահայտման հնարավորություն են տալիս, և ես շատ ուրախ եմ, երբ մարդիկ իրենց հրաշալի են զգում, երբ տեսնում են իմ «Ռապունցել» պարային ներկայացումը»,-նշել է Ռին Կամբեն:
The post «Ճապոնուհի Ռապունցելը» 15 տարի շարունակ չի կտրել իր մազերը եւ չի էլ պատրաստվում appeared first on ԳԱԼԱ.