Արցախի ՄԻՊ-ն անդրադարձել է հայ զինծառայողների աճյունները տեղափոխող ավտոմեքենայի վրա ադրբեջանցիների հարձակման փաստին` կապ հաստատելով վարորդի հետ
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Facebook–ի էջում անդրադարձել է հայ զինծառայողների աճյունները տեղափոխող ավտոմեքենայի վրա ադրբեջանցիների հարձակման փաստին` կապ հաստատելով մեքենայի վարորդի հետ: «Վերջինիս փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել «Շուշի» ենթակայանից մոտավոր երկու կիլոմետր դեպի Բերձոր (Շուշի-Լիսագոր) հատվածում: Ուժեղ մառախուղի պատճառով վարորդը չի տեսել, թե ով է հարվածողը, սակայն իր փոխանցմամբ` հարվածները եղել են դիմահար, …
The post Արցախի ՄԻՊ-ն անդրադարձել է հայ զինծառայողների աճյունները տեղափոխող ավտոմեքենայի վրա ադրբեջանցիների հարձակման փաստին` կապ հաստատելով վարորդի հետ appeared first on ԳԱԼԱ.
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Facebook–ի էջում անդրադարձել է հայ զինծառայողների աճյունները տեղափոխող ավտոմեքենայի վրա ադրբեջանցիների հարձակման փաստին` կապ հաստատելով մեքենայի վարորդի հետ:
«Վերջինիս փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել «Շուշի» ենթակայանից մոտավոր երկու կիլոմետր դեպի Բերձոր (Շուշի-Լիսագոր) հատվածում: Ուժեղ մառախուղի պատճառով վարորդը չի տեսել, թե ով է հարվածողը, սակայն իր փոխանցմամբ` հարվածները եղել են դիմահար, ինչը նվազեցնում է ճանապարհի մերձակա ժայռերից քարաթափման հետևանքով մեքենան վնասվելու հնարավորությունը»,- նշել է պաշտպանը:
Ըստ նրա՝ հաշվի առնելով, որ դեպքն արձանագրվել է Շուշի քաղաքի մերձակայքում, բարձր է հավանականությունը, որ մեքենան քարկոծվել է ադրբեջանցիների կողմից:
Նա նաև հիշեցնում է, որ սա վերջին մեկ շաբաթվա ընթացքում զանգվածային լրատվամիջոցներով հրապարակված երկրորդ դեպքն է, երբ Ադրբեջանի կողմից կոպտորեն խախտվում է եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ սպառնալիք հարուցելով ԱՀ և ՀՀ քաղաքացիների ֆիզիկական անվտանգությանն ու գույքին:
Հիշեցնենք՝ երեկ գիշերը՝ ժամը 01:30-ին, Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինծառայողների մարմինները տեղափոխող մեքենայի վրա, ջարդել ապակիները:
Վարորդը, սակայն, կանգ չի առել ու անվտանգ կարողացել է տեղ հասցնել զոհվածների աճյուններով բեռնված ավտոմեքենան:
The post Արցախի ՄԻՊ-ն անդրադարձել է հայ զինծառայողների աճյունները տեղափոխող ավտոմեքենայի վրա ադրբեջանցիների հարձակման փաստին` կապ հաստատելով վարորդի հետ appeared first on ԳԱԼԱ.