Մեկ մահճակալի վրա տեղավորում են 2-3 հիվանդի, իսկ դիակներն այրում փողոցներում. Հնդկաստանում աղետալի վիճակ է
Հնդկաստանը համաշխարհային հակառեկորդ է սահմանել կորոնավիրուսով վարակվելու օրական դեպքերի քանակով: Հիվանդանոցներում բավարար թվով մահճակալներ չկան, չի հերիքում թթվածինը, դիահերձարանները գերբեռնված են, դիակներն այրում են փողոցներում: Այդ երկրում գրանցվել է կորոնավիրուսի դեպքերի աննախադեպ աճ. մեկ օրում վարակվել է ավելի քան 314 հազար մարդ (հիվանդների ընդհանուր թիվը 16 միլիոն է): Սա համաշխարհային ռեկորդ է, որի նախադեպը չի …
The post Մեկ մահճակալի վրա տեղավորում են 2-3 հիվանդի, իսկ դիակներն այրում փողոցներում. Հնդկաստանում աղետալի վիճակ է appeared first on ԳԱԼԱ.
Հնդկաստանը համաշխարհային հակառեկորդ է սահմանել կորոնավիրուսով վարակվելու օրական դեպքերի քանակով: Հիվանդանոցներում բավարար թվով մահճակալներ չկան, չի հերիքում թթվածինը, դիահերձարանները գերբեռնված են, դիակներն այրում են փողոցներում:
Այդ երկրում գրանցվել է կորոնավիրուսի դեպքերի աննախադեպ աճ. մեկ օրում վարակվել է ավելի քան 314 հազար մարդ (հիվանդների ընդհանուր թիվը 16 միլիոն է): Սա համաշխարհային ռեկորդ է, որի նախադեպը չի եղել նույնիսկ համաճարակի առաջին ալիքի ժամանակ: Հիվանդանոցներում տեղ չկա. մեկ մահճակալի վրա տեղավորում են 2-3 հիվանդի:
Շատ հիվանդներ պարզապես չեն տեղափոխվում հիվանդանոցներ. նրանց խնդրում են մնալ տանը, իսկ այն հիվանդները, ովքեր ինքնուրույն են հասել կլինիկա, ստիպված են հերթ կանգնել դրսում:
Հոսպիտալացվածների ընտանիքները ժամեր շարունակ սպասում են իրենց հարազատների վիճակի մասին տեղեկություններին. նրանց թույլ չեն տալիս մուտք գործել հիվանդանոցներ:
Կլինիկաները բավականին անփույթ վերաբերմունք են դրսեւորում հիվանդանոցային թափոնների նկատմամբ՝ դրանք նետելով անմիջապես փողոցներ, որտեղից էլ քամին շաղ է տալիս քաղաքով մեկ:
Հիվանդանոցներում թթվածնի աղետալի պակաս կա. հիվանդները թթվածին են ստանում օրական ընդամենը 6-10 ժամ: Կլինիկաներից մեկում թթվածինը վերջացել է, և մատակարարումը դադարեցվել է կես ժամով: Այդ 30 րոպեի ընթացքում 22 մարդ է զոհվել:
Սոցիալական ցանցերում բժիշկները խնդրում են առողջ մարդկանց մնալ տանը, դիմակներ կրել և պատվաստվել, քանի որ առողջապահական համակարգը պարզապես կաթվածահար վիճակում է:
Դիահերձարաններն այլեւս ի վիճակի չեն ընդունել նոր մարմիններ: Կամավորները ստիպված են դիակներն այրել հենց փողոցներում կամ ավտոկայանատեղիներում:
Հնդկաստանում կորոնավիրուսի դեպքերի աճը կապված է տեղական ընտրություններից առաջ զանգվածային ցույցեր անցկացնելու և Գանգեսի ափին գտնվող Հարդվար քաղաքում Կումբխա Մելա փառատոնը հյուրընկալելու թույլտվության հետ:
Բացի այդ, Հնդկաստանում գործում են շուկաները, առևտրի կենտրոնները, թույլատրվում է մարդաշատ հարսանիքների անցկացումը:
The post Մեկ մահճակալի վրա տեղավորում են 2-3 հիվանդի, իսկ դիակներն այրում փողոցներում. Հնդկաստանում աղետալի վիճակ է appeared first on ԳԱԼԱ.