Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. մեքենան բախվել է կամրջի բետոնե հատվածին, կոտրել ճաղավանդակները և 2,5 մետր բարձրությունից ընկնելով, գլխիվայր հայտնվել գետում. կան վիրավորներ
Այսօր՝ մայիսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:25-ի սահմաններում, BMW X5 մակնիշի 091 DD 01 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 29 կմ հատվածում, դեպի Արմավիր ընթանալիս, ավտոմեքենայի անվադողի տրաքվելու պատճառով, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, բախվել է կամրջի բետոնե եզրաքարերին, կոտրել դրանք, այնուհետև կոտրել կամրջի երկաթե ճաղավադակները և մոտ 2,5 մետր բարձրությունից ընկնելով, գլխիվայր …
The post Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. մեքենան բախվել է կամրջի բետոնե հատվածին, կոտրել ճաղավանդակները և 2,5 մետր բարձրությունից ընկնելով, գլխիվայր հայտնվել գետում. կան վիրավորներ appeared first on ԳԱԼԱ.
Ժամը 21:25-ի սահմաններում, BMW X5 մակնիշի 091 DD 01 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 29 կմ հատվածում, դեպի Արմավիր ընթանալիս, ավտոմեքենայի անվադողի տրաքվելու պատճառով, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, բախվել է կամրջի բետոնե եզրաքարերին, կոտրել դրանք, այնուհետև կոտրել կամրջի երկաթե ճաղավադակները և մոտ 2,5 մետր բարձրությունից ընկնելով, գլխիվայր հայտնվել գետում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:
The post Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. մեքենան բախվել է կամրջի բետոնե հատվածին, կոտրել ճաղավանդակները և 2,5 մետր բարձրությունից ընկնելով, գլխիվայր հայտնվել գետում. կան վիրավորներ appeared first on ԳԱԼԱ.