Добавить новость
smi24.net
World News in Armenian
Июнь
2021

Արքայադուստր Դիանան մահից առաջ ընկերոջը հայտնել է, որ «ցանկանում է վերադառնալ Մեծ Բրիտանիա և այցելել որդիներին» (լուսանկարներ)

0

Ուելսի հանգուցյալ արքայադուստր Դիանայի ընկերը «Դիանա» վերնագրով նոր վավերագրական ֆիլմում պատմել է արքայադստեր հետ վերջին զրույցի մասին, գրում է Fox News-ը։

Ռիչարդ Քեյն արքայադուստր Դիանայի հետ հեռախոսազրույց է ունեցել Փարիզում 1997-ի ողբերգական ավտովթարից ժամեր առաջ։

«Ոստիկանությունն ասաց, որ մահից առաջ նրա վերջին զանգն ինձ հետ է եղել»,- ասել է Քեյը։

Նրա խոսքով՝ արքայադուստրը պատմել է, որ «ցանկանում է վերադառնալ Մեծ Բրիտանիա և այցելել իր որդիներին»։

Նշենք, որ արքայադուստր Դիանան մահացել է 1997 թվականի օգոստոսիս 31-ի գիշերը տեղի ունեցած ավտովթարի հետևանքով, երբ արքայազն Ուիլյամը 15 տարեկան էր, իսկ արքայազն Հարին՝ 12:















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *