Կրակոցներ Երևանում. Ջոն Կիրակոսյանի դպրոցի հարևանությամբ հնչել են կրակոցներ. հայտնաբերվել են ինքնաձիգից արձակված պարկուճներ
Այսօր՝ հունիսի 21-ին, կրակոցներ են հնչել Երևանում: ժամը 21:00-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Այգեստան փողոցում՝ Ջոն Կիրակոսյանի (ժողովրդին հայտնի Ձերժինսկու դպրոցի հարևանությամբ) կրակոցներ են հնչել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Սևան Քոչարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի, …
The post Կրակոցներ Երևանում. Ջոն Կիրակոսյանի դպրոցի հարևանությամբ հնչել են կրակոցներ. հայտնաբերվել են ինքնաձիգից արձակված պարկուճներ appeared first on ԳԱԼԱ.
Ժամանել են նաև ոստիկանության կենտրոնական բաժնի օերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Երվանդ Միկոյանի գլխավորությամբ:
Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են ինքնաձիգից արձակված 7 կրակված պարկուճ:
Այս պահին դեպքի վայրում զննություն է կատարում ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Սևան Նազարյանը:
Տեղում աշխատում են նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:
Փաստի առթիվ Ս. Նազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերաստիվ-հետախուզական միջոցառումներ՝ կրակողի ինքնությունը, նրան և ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները տաք հետքերով արդեն գիտեն ենթադրյալ կասկածյալի ինքնությունը;
Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ալիկ Գրիգորյանի գլխավորությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
The post Կրակոցներ Երևանում. Ջոն Կիրակոսյանի դպրոցի հարևանությամբ հնչել են կրակոցներ. հայտնաբերվել են ինքնաձիգից արձակված պարկուճներ appeared first on ԳԱԼԱ.