Հենց նոր գմփոց եկավ, օդի մեջ լույս վառվեց. ոնց հասկացա` անօդաչու էր. Վարդենիսի քաղաքապետ
Գեղարքունիքի մարզում քիչ առաջ պայթյունի ձայն է լսվել. հավանաբար, անօդաչու թռչող սարք է խոցվել։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանը։ «Հենց նոր գմփոց եկավ, օդի մեջ լույս վառվեց։ Թե ինչ էր, չհասկացանք, դեռ չեմ կարողացել ճշտել։ Ոնց հասկացա՝ անօդաչու էր»,- նշեց Վարդենիսի քաղաքապետը։ Հարցին՝ ինչ իրավիճակ է սահմանային հատվածում, Մելքոնյանը պատասխանեց, …
The post Հենց նոր գմփոց եկավ, օդի մեջ լույս վառվեց. ոնց հասկացա` անօդաչու էր. Վարդենիսի քաղաքապետ appeared first on ԳԱԼԱ.
Գեղարքունիքի մարզում քիչ առաջ պայթյունի ձայն է լսվել. հավանաբար, անօդաչու թռչող սարք է խոցվել։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանը։
«Հենց նոր գմփոց եկավ, օդի մեջ լույս վառվեց։ Թե ինչ էր, չհասկացանք, դեռ չեմ կարողացել ճշտել։ Ոնց հասկացա՝ անօդաչու էր»,- նշեց Վարդենիսի քաղաքապետը։
Հարցին՝ ինչ իրավիճակ է սահմանային հատվածում, Մելքոնյանը պատասխանեց, որ մինչ այժմ հանգիստ է եղել։ «Ես սահմանից 2 ժամ առաջ եմ եկել՝ և՛ Վերին Շորժա, և՛ Ներքին Շորժա։ Կրակոցներ չեն եղել։ Հանգիստ էր»,- եզրափակեց Մելքոնյանը։
Factor.am-ը կապ է հաստատել ՊՆ հետ՝ ճշտելու տեղեկությունը, որտեղից փոխանցել են, որ այս պահին հանգիստ է, իսկ ԱԹՍ-ի մասին տեղեկություն դեռ չունեն։
Հիշեցնենք` հուլիսի լույս 28-ի գիշերը և առավոտյան մարտական գործողություններ են ծավալվել հայ- ադրբեջանական սահմանի Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Հայկական կողմն այդ օրը հաղորդել էր 3 զոհի և 4 վիրավորի, ադրբեջանական կողմը՝ 2 վիրավորի մասին:
The post Հենց նոր գմփոց եկավ, օդի մեջ լույս վառվեց. ոնց հասկացա` անօդաչու էր. Վարդենիսի քաղաքապետ appeared first on ԳԱԼԱ.