Բոդրումում եւ Մարմարիսում, որտեղ հիմնականում հանգստանում են ռուսաստանցի զբոսաշրջիկները, տարհանում է իրականացվում ծովային ուղիով
Թեեւ հայտարարվում է, որ Թուրքիայում վերջին օրերին մարվել է 107 անտառային հրդեհ, Բոդրումում, Մանավգաթում և Մարմարիսի Թուրունչ շրջանում շարունակում են մոլեգնել անտառային հրդեհները: Բոդրում եւ Մարմարիս հանգստավայրերում, որտեղ հիմնականում իրենց հանգիստն են անցկացնում ռուսաստանցի զբոսաշրջիկները, տարհանում է իրականացվում ծովային ուղիով՝ ամենատարբեր ջրային փոխադրամիջոցներով: Միեւնույն ժամանակ հրշեջները եւ քաղաքացիներն այդ շրջաններում ներգրավված են հրդեհաշիջման աշխատանքներին: Ավելի …
The post Բոդրումում եւ Մարմարիսում, որտեղ հիմնականում հանգստանում են ռուսաստանցի զբոսաշրջիկները, տարհանում է իրականացվում ծովային ուղիով appeared first on ԳԱԼԱ.
Թեեւ հայտարարվում է, որ Թուրքիայում վերջին օրերին մարվել է 107 անտառային հրդեհ, Բոդրումում, Մանավգաթում և Մարմարիսի Թուրունչ շրջանում շարունակում են մոլեգնել անտառային հրդեհները:
Բոդրում եւ Մարմարիս հանգստավայրերում, որտեղ հիմնականում իրենց հանգիստն են անցկացնում ռուսաստանցի զբոսաշրջիկները, տարհանում է իրականացվում ծովային ուղիով՝ ամենատարբեր ջրային փոխադրամիջոցներով:
Միեւնույն ժամանակ հրշեջները եւ քաղաքացիներն այդ շրջաններում ներգրավված են հրդեհաշիջման աշխատանքներին:
Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ անտառային հրդեհների պատասխանատու է հանդիսանում «Կրակի երեխաներ» խմբավորումը, որը կապված է Թուրքիայում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ:
Ըստ պարբերականի՝ խմբավորման անդամներն իբր հայտարարել են, որ «թուրքական ռեժիմն այլ լեզու չի հասկանում, ուստի իրենք որոշել են նրան կրակով ծնկի բերել»:
Թուրքիայի առողջապահության նախարարության ղեկավար Ֆահրեթթին Քոչան հայտնել է, որ Թուրքիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 8-ի, իսկ վիրավորներինը՝ 864 -ի:
The post Բոդրումում եւ Մարմարիսում, որտեղ հիմնականում հանգստանում են ռուսաստանցի զբոսաշրջիկները, տարհանում է իրականացվում ծովային ուղիով appeared first on ԳԱԼԱ.