Նոր մանրամասներ հարսանիքի մասնակիցների ավտովթարից. 10 վիրավորները կանայք եւ աղջիկներ են
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Հայկ Մեծոյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ օգոստոսի 17-ին, Արարատի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով Nissan Tiida և Suzuki մակնիշի ավտոմեքենաների վարորդների և վիրավորների ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Nissan Tiida-ներից մեկը վարել է Երևանի բնակիչ՝ 34-ամյա Գոհար Միքայելյանը, …
The post Նոր մանրամասներ հարսանիքի մասնակիցների ավտովթարից. 10 վիրավորները կանայք եւ աղջիկներ են appeared first on ԳԱԼԱ.
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Հայկ Մեծոյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ օգոստոսի 17-ին, Արարատի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով Nissan Tiida և Suzuki մակնիշի ավտոմեքենաների վարորդների և վիրավորների ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Nissan Tiida-ներից մեկը վարել է Երևանի բնակիչ՝ 34-ամյա Գոհար Միքայելյանը, մեկ այլ Nissan Tiida վարել է Երևանի բնակիչ՝ 26-ամյա Միրա Մարտիրոսյանը, իսկ Suzuki-ն վարել է Երևանի բնակիչ՝ 35-ամյա Արմինե Ասրյանը։
Վթարի հետևանքով «Արտաշատ» բժշկական կենտրոն են տեղափոխվել Գ. Միքայելյանը, Ա. Ասրյանը, Մ. Մարտիրոսյանը և վերջիններիս ուղևորներ՝ Արարատի մարզի բնակիչներ՝ 25-ամյա Արմինե Սահակյանը, 22-ամյա Հեղինե Հախնազարյանը, 27-ամյա Հասմիկ Հարությունյանը, Երևանի բնակիչներ՝ 23-ամյա Մարինե Բարսեղյանը, 28-ամյա Նառա Սարգսյանը, 25-ամյա Աննա Դոխոյանը, 31-ամյա Լիլիթ Նազարեթյանը։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ օգոստոսի 17-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 29 կմ հատվածում բախվել էին Suzuki և Nissan Tiida մակնիշի ավտոմեքենաներ։ Վթարի հետևանքով 10 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Արտաշատ» բժշկական կենտրոն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
The post Նոր մանրամասներ հարսանիքի մասնակիցների ավտովթարից. 10 վիրավորները կանայք եւ աղջիկներ են appeared first on ԳԱԼԱ.