ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Աֆղանստանի վերաբերյալ բանաձեւ ընդունեց. Ռուսաստանը եւ Չինաստանը ձեռնպահ քվեարկեցին
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ընդունեց Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ -ի բանաձևը, որը կոչ է անում «Թալիբան»-ին կատարել պարտավորությունները՝ ապահովելու Աֆղանստանից աֆղանցիների և օտարերկրացիների ազատ և անվտանգ ելքը, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Բանաձևին կողմ է քվեարկել 13 պետություն, Ռուսաստանը և Չինաստանը՝ ձեռնպահ: ՄԱԿ -ի Անվտանգության խորհուրդը խստորեն դատապարտում է օգոստոսի 26-ին Քաբուլի օդանավակայանի մոտ …
The post ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Աֆղանստանի վերաբերյալ բանաձեւ ընդունեց. Ռուսաստանը եւ Չինաստանը ձեռնպահ քվեարկեցին appeared first on ԳԱԼԱ.
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ընդունեց Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ -ի բանաձևը, որը կոչ է անում «Թալիբան»-ին կատարել պարտավորությունները՝ ապահովելու Աֆղանստանից աֆղանցիների և օտարերկրացիների ազատ և անվտանգ ելքը, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Բանաձևին կողմ է քվեարկել 13 պետություն, Ռուսաստանը և Չինաստանը՝ ձեռնպահ:
ՄԱԿ -ի Անվտանգության խորհուրդը խստորեն դատապարտում է օգոստոսի 26-ին Քաբուլի օդանավակայանի մոտ տեղի ունեցած հարձակումները և նշում, որ թալիբները դատապարտել են հարձակումը:
Բանաձևում նշվում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հաշվի է առնում թալիբների օգոստոսի 27-ի հայտարարությունը, ըստ որի նրանք խոստացել են, որ աֆղանցիները կարող են մեկնել արտերկիր, կարող են լքել Աֆղանստանը ցանկացած պահի, ցանկացած սահմանային անցակետով՝այդ թվում Քաբուլի նորաբաց և անվտանգ օդանավակայանի միջոցով, եւ նրանց ոչ ոք չի խանգարի հեռանալ:
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ակնկալում է, որ թալիբները հավատարիմ կլինեն այս և մյուս բոլոր պարտավորություններին, ներառյալ ապահովելով Աֆղանստանի և բոլոր օտարերկրյա քաղաքացիների անվտանգ, ապահով և կանոնակարգված մեկնումը Աֆղանստանից»,-ասվում է բանաձևում:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պահանջում է, որ Աֆղանստանի տարածքը չօգտագործվի որևէ երկրի դեմ սպառնալիքների կամ հարձակումների, ահաբեկիչներին ապաստան տալու կամ ուսուցանելու, ինչպես նաև ահաբեկչական հարձակումներ ծրագրելու կամ ֆինանսավորելու համար:
Բանաձևում Անվտանգության խորհուրդը կրկնում է Աֆղանստանում ահաբեկչության դեմ պայքարի կարևորությունը, ներառյալ այն անձանց և կազմակերպությունների դեմ, որոնք ներառված են պատժամիջոցների ցուցակներում`համաձայն 1267 բանաձևի (1999թ.):
The post ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Աֆղանստանի վերաբերյալ բանաձեւ ընդունեց. Ռուսաստանը եւ Չինաստանը ձեռնպահ քվեարկեցին appeared first on ԳԱԼԱ.