Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Январь
2023

Ռոնալդուն բաց կթողնի Ալ-Նասրի այսօրվա հանդիպումը

0

«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բաց կթողնի Սաուդյան Արաբիայի առաջնության 12-րդ տուրի «Ալ-Տայիի» հետ հանդիպումը։

Նա ներառված չէ հայտացուցակում: Այս մասին հայտնի է դարձել մեկնարկային կազմից, որը հրապարակել է ակումբի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 37-ամյա Ռոնալդուն, ում համար այս հանդիպումը կարող էր լինել իր նորամուտը նոր թիմում, կարող է բաց թողնել խաղը երկու պատճառով՝ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում երկխաղյա որակազրկումը և օտարերկրյա խաղացողների համար «Ալ Նասրի» հայտացուցակում քվոտաների գերազանցումը:

«Ալ Նասրը» Սաուդյան Արաբիայի առաջնությունում 11 խաղից հետո զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին տեղը։











СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *