Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Январь
2023

Սյունիքի Վերիշեն գյուղի մոտակա սարին խոտածածկույթ է այրվում

0

Հունվարի 6-ին, ժամը 21։49-ի դրությամբ Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերիշեն գյուղի մոտակա սարին՝ դիտարկվող հատվածում, այրվում է խոտածածկույթ։

Հայտնում են ԱԻՆ-ից։

Վերիշեն գյուղի վարչական ղեկավարի կողմից սահմանվել է մշտադիտարկում։

ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ գյուղի մերձակայքում իրականացնելու է հերթապահություն:

Մոտակայքում անտառներ և բնակավայրեր չկան։

Հիշեցնենք, որ ավելի վաղ սոցցանցերում տեղեկություն տարածվեց, որ հրդեհ է բռնկվել Սև լճի տարածքում, Իշխանասար գյուղին շատ մոտ։ Ըստ նույն աղբյուրի, հնարավոր չէ մարել կրակը, քանի որ մուտք չկա այդ տարածք։

Ըստ Aravot.am-ի արտակարգ իրավիճակների նախարարությանը մոտ կանգնած աղբյուրների, հրդեհը Իշխանասար գյուղից բավականին հեռու է, գյուղին վտանգ չի սպառնում։ Ընդհանուր առմամբ հրդեհավտանգ վիճակը ցածր աստիճանի է ու շուտով կմարի։











СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *