Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Январь
2023

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի թեկնածությունն առաջադրել են խաղաղության Նոբելյան մրցանակի

0

Նորվեգացի պատգամավոր Քրիստիան Տյուբրինգ-Գեդեն խաղաղության Նոբելյան մրցանակի համար առաջադրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի թեկնածությունը։ Այս մասին պատգամավորը գրել է Facebook-ի իր էջում։

«Այսօր ես առաջադրեցի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգին Խաղաղության Նոբելյան մրցանակի համար: Սթոլթենբերգն արժանի է մրցանակին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում իր ակնառու աշխատանքի համար դաշինքի համար դժվար պահին»,- գրել է Թյուբրինգ-Գեդեն:

Նորվեգացի պատգամավորն ընդգծել է Սթոլթենբերգի՝ Ուկրաինային ՆԱՏՕ-ի աջակցությունը ապահովելու կարևորությունը, սակայն նա անմիջապես հասկացրել է, որ դաշինքն ուղղակիորեն հակամարտության մեջ չի մտնելու։

Նորվեգացի պատգամավորը Սթոլթենբերգին անվանել է նաև «Ամենակարևոր կապող օղակ ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջև»։ Նա նաև նշել է, որ Սթոլթենբերգը նպաստել է, որ Շվեդիան և Ֆինլանդիան դառնան դաշինքի անդամ։

 











СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *