Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Январь
2023

Չելսին հերթական նորեկն ունի. պաշտոնական

0

«Վասկո դա Գաման» իր պաշտոնական կայքում հայտնել է պաշտպան Անդրե Սանտուշի՝ «Չելսիի» հետ պայմանագիր կնքելու մասին:

Երիտասարդ ֆուտբոլիստը բրազիլական ակումբում անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով 8 գոլի հեղինակ։

2021 թվականին, Կարիոկայի առաջնության խաղում իր դեբյուտը նշելուց հետո, Անդրե Սանտուշը դարձավ 21-րդ դարում «Վասկո դա Գամայի» կազմում երբևէ խաղացած ամենաերիտասարդ խաղացողը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ լոնդոնցիները 18-ամյա բրազիլացու համար կվճարեն 12,5 մլն եվրո։ Բոնուսները ներառյալ՝ ապագայում գործարքը կարող է աճել մինչև 20 միլիոն եվրո։

Ավելի վաղ լոնդոնյան ակումբը ևս երկու տրանսֆեր էր ձևակերպել՝ «Մոնակոյի» պաշտպան Բադիաշիլի ու «Մյոլդեի» հարձակվող Ֆոֆանայի։











СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *