Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Январь
2023

Սյունիքում բախվել են Mercedes-ը, Mitsubishi Grandis-ն ու Opel Zafira-ն, կա 3 վիրավոր. shamshyan.com (լուսանկարներ)

0

Այսօր՝ հունվարի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմանում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 218 կմ հատվածում Սյունիքի մարզի բնակիչ 43-ամյա Կարո Բ․-ն իր վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենայով, ըստ նախնական տեղեկությունների, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և բախվել հանդիպակաց երթևեկող` Սյունիքի մարզի բնակիչ 27-ամյա Ռաֆայել Բ․-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենային, այնուհետև Սյունիքի մարզի բնակիչ 56-ամյա Արսեն Բ․-ի վարած Mitsubishi Grandis մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Կարո Բ․-ի ուղևորներ՝ Սյունիքի մարզի բնակիչներ 69-ամյա Սամվել Բ․-ն, 69-ամյա Լիլիա Մ․-ն և Արսեն Բ․-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ 71-ամյա Ցողիկ Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, այնուհետև օպերատիվորեն ժամանած Արտակագ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սիսիանի թիվ 57 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու Սիսիանի բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը։

Վթարի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Mercedes-ի և Mitsubishi Grandis-ի վարորդները հայր ու որդի են, և նրանք տուն մեկնելիս են եղել, երբ Opel-ը բախվել է նրանց ավտոմեքենաներին։

 











СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *