Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Январь
2023

Տեղեկությունը, թե իբր Արցախի բնակիչը հանդիպել է ադրբեջանցի «էկոակտիվիստների» հետ, չի համապատասխանում իրականությանը․ ԱՀ ԱԱԾ

0

Հարգելի քաղաքացիներ, ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածում այն մասին, որ Արցախի Հանրապետության բնակիչն իբրև հանդիպել է Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակած «էկոակտիվիստների» հետ։ Նշված տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում, դեպքի հանգամանքների վերաբերյալ քիչ անց ԱՀ Ազգային անվտանգության ծառայությունը հանդես կգա հայտարարությամբ։

Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը:

Նշենք, որ մի շարք ադրբեջանական լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել առ այն, որ Արցախի բնակիչը «մոտեցել է» դեկտեմբերի 12-ից ԱՀ-ն Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, փակացած ադրբեջանցիներին ու նրանցից սնունդ ու ծխախոտ է «խնդրել»:

 











СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *